Press "Enter" to skip to content

Վարչապետ` «Ստվերի դեմ պայքարի հիմնական խոչընդոտը հիանալի անձնավորություններն են»

«Որ չարաշահողի պոչից բռնում ենք, պարզվում է մի հիանալի ու հարազատ անձնավորություն ա», - Հ. Աբրահամյան
«Որ չարաշահողի պոչից բռնում ենք, պարզվում ա մի հիանալի ու հարազատ անձնավորություն ա», — Հ. Աբրահամյան

ԵՐԵՎԱՆԿառավարությունը շարունակում է պայքարը ստվերի դեմ` միաժամանակ նշելով, որ ստվերում չափազանց շատ են հոյակապ անձնավորությունները, որոնց հանդեպ ուժեղ սիմպատիան թույլ չի տալիս արդյունավետ պայքարել:

Վարչապետը երեքշաբթի օրը լրագրողների ներկայությամբ փորձել է բացատրել կոռուպցիայի դեմ պայքարի անհաջողությունները: Հովիկ Աբրահամյանը լրագրողների առջև պաշտոնապես հայտարարել է. «Հենց սկսում ենք կոնկրետ գործարանի կամ խոշոր բիզնեսի ապօրինության հետքերով գնալ, մեկ էլ հոպ, պարզվում է` մեր լավ սանիկն է կամ մեր լավ բաջանաղն է կամ ուղղակի հոգեհարազատ անձնավորություն: Բոլորը հրաշք անձնավորություններ են` հո սրիկայաբար չե՞նք պատժի օրենքով»:

Վարչապետը սակայն պնդում է, որ պայքարը շարունակվելու է, և հարկերից խուսափող ու բյուջեն թալանող բոլոր պաշտոնյաները կպատժվեն: «Բնականաբար, մեր առաջնահերթություններից է բյուջեի թալանչիների դեմ պայքարը, բայց… Ախր ստեղ էլ փորձում ես գնալ ինչ-որ խոշոր դրամաշորթության հետքերով, գտնում ես հասցեն, թակում ես դուռը ու պարզվում ա ի՞նչ` մի հեռավոր, բայց քաղցր սանիկ, հիանալի անձնավորություն: Հո չե՞ս նստացնի կամ տուգանի», — նշում է կառավարությանը մոտ կանգնած վարչապետը:

Պաոլո Կոելյոն առայժմ ոչ մի մեկնաբանություն չի գրել այս հարցով:
Պաոլո Կոելյոն առայժմ ոչ մի մեկնաբանություն չի գրել այս հարցով:

«Նույնը մենաշնորհների հարցով է. փորձում ես գտնես` ո՞վ է արհեստական մենաշնորհ ստեղծում, փորփրում ես դեղերի շուկան, սննդամթերքի և օղու շուկան ու վերջում համարյա բռնում ես մեծին գլխից, բայց պարզվում ա ի՞նչ` մեր հարազատ բարեգործն ա, որը նույնիսկ պատգամավորական անձեռնմխելիություն ունի: Հիմա ես չեմ, դուք եք` ի՞նչ անենք: Բոլոր ընկերներին նստացնե՞նք: Դա էլ լուծում չի», — սրտնեղած ներկայացրեց երկրի առաջին երեք դեմքերից մեկը:

Կառավարությունը հստակորեն վերահաստատեց կոռուպցիայի դեմ պայքարի իր ուղեծիրը: Բոլոր չարաշահողները պետք է պատժվեն և շտկեն իրենց գործելաոճը: Կառավարությունը խոստանում է ոչ մեկի համար բացառություն չանել: «Չեն լինի բացառություններ ՈՉ ՄԵԿԻ համար», — պնդում է վարչապետին մոտ կանգնած մի երիտասարդ:

«Մենք անելու ենք ամեն ինչ, որ ցանկացած հանցանք կամ չարաշահում թույլ տված անձ պատասխանի օրենքի առաջ: Խնդրում ենք նաև մեր ազգականներին չփորձել թախծոտ աչքերով նայել մեր քննիչների վրա, որոնք ավանդույթի համաձայն կարող են չդիմանալ, հալվել և ներել ցանկացած բան», — նշված է կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի կայքում:

«Եվ սա դեռ ամենը չէ: Նույնը ձկնաբուծարանների հարցում էր. — շարունակում է վարչապետը, — գնացինք, քննեցինք, ահագին ստվերային և ապօրինի ձկնաբուծարաններ փակեցինք, բայց հենց հասանք էն խոշորներին, պարզվեց ի՞նչ` պարզվեց… բանը… իմն ա… Էլի` մի հիանալի անձնավորություն», — հարցազրույցից հետո չհրապարակելու պայմանով անկեղծացավ կառավարությանը մոտ կանգնած կառավարության ղեկավարը:

2 Comments

  1. Mikayel HD via Facebook Mikayel HD via Facebook 13/11/2014

    Պաոլո Կոելյոն… 😀

Մեկնաբանությունները փակ են.