“Շատ կարևոր ենք համարում Արցախի ժողովրդին աջակցելը։ Մեծ սիրով արցախցիների անունից մի քանի միլիարդ դոլարի զենք կնվիրենք Կիևին։ Ամերիկան ըմբռնումով է մոտենում, որ շրջափակման այս պայմաններում Արցախը ի վիճակի չի ինքնուրույն օգնել Ուկրաինային,” — նշել է ԱՄՆ դեսպանը։
“Սա չի նշանակում, որ ուղիղ աջակցություն չի լինելու բուն Արցախին։ Սպիտակ տունը և անձամբ նախագահ Բայդենը արդեն պատրաստում է աղոթքներով և բարեմաղթանքներով լի ուղերձ բոլոր արցախցիների համար։ Կրկնում եմ՝ ԲՈԼՈՐ արցախցիների համար”, — հավելել է դեսպանը։