Press "Enter" to skip to content

Ֆիլմեր

2017 Մեր երազանքի ճանապարհը

2017թ. դեկտեմբերին էկրաններ բարձրացավ Մեր երազանքի ճանապարհը ֆիլմը, որը կազմված է 7 տարբեր ռեժիսորների կինոնովելներից։ «Մեղրամիս» նովելի սցենարի հեղինակը Նարեկ Մարգարյանն է։ Դեպքերը ծավալվում են Երևանի ընտրատեղամասերից մեկում, որտեղ նորապսակ զույգը որոշում է ամուսնական պարտքից առաջ կատարել քաղաքացիական պարտքը:

 

 

2016 Առաջին դեմք

Առաջին Դեմք/Head of state
Առաջին Դեմք/Head of state

2016թ. ապրիլի 1–ին էկրաններ դուրս եկավ Նարեկի և Սերգեյի սցենարով նկարահանված «Առաջին դեմք» ֆիլմը: Այս անգամ տղաները հանդես եկան նաև որպես դերասաններ:

Սյուժե՝ Գրիգորը կատակասեր երիտասարդ է հրաշալի լրագրող լինելու բոլոր նախադրյալներով, սակայն կա մի խնդիր՝ մեր հերոսը ամեն ինչում միշտ մեղադրում է ուրիշներին, հանգամանքներին, «վերևներին»՝ խուսափելով ցանկացած պատասխանատվությունից։ Ամեն ինչ փոխվում է, երբ մի օր նա արթնանում է Հայաստանի Նախագահի պաշտոնում և ստանում ամեն ինչ իր ուզածով փոխելու հնարավորություն: Ամենաանհավանական որոշումներ կայացնելուց և խենթ գաղափարներ իրագործելուց բացի՝ Գրիգորը պետք է կրկին գրավի սիրելիի սիրտը և բացահայտի սարսափելի դավադրություն։

 

 

2013 Քայլ Ձիով

Քայլ ձիով
Քայլ ձիով

«Քայլ ձիով» ֆիլմի սցենարը գրել են Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը ֆիլմի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի հետ համատեղ: Ավելի մանրամասն ֆիլմի մասին IMDB կինոդարանում:

Սյուժե` Ալմաթիի կենտրոնական թանգարանի սրահներից մեկում ընթանում է շախմատի միջազգային մրցաշար։ Եզրափակչում հաղթողի կոչումը խաղարկում են հայ և հնդիկ շախմատիստները։ Հաղթում է հայը։ Միևնույն ժամանակ թանգարանում պլանավորվում է հանդուգն կողոպուտ։ Գործը հանձնարարված է բարձրակարգ ավազակի, ով քողարկվում է մատուցողի հագուստով, իսկ գողոնը թաքցնում շոկոլադե շախմատի ձիու մեջ։ Այդ ամենից անտեղյակ հայ շախմատիստը կատարում է ևս մեկ հաղթական «քայլ ձիով»՝ նա կուլ է տալիս Լենկթեմուրի գողացված ռուբինը և ուղևորվում Հայաստան։

Դիտել ֆիլմը օնլայն`

Դիտել ֆիլմի ռուսերեն տարբերակը`

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.