Press "Enter" to skip to content

Փաշինյանը ասուլիսում ապացուցեց, որ երբեք չի արտասանել «Արցախը Հայաստան է և վերջ»

Փաշինյանի 14 ժամ տևած ասուլիսի ընթացքում երկրի վարչապետը փաստեր բերեց, որ երբեք որևէ հույս չի ունեցել Արցախը պահելու։ Մանրակրկիտ փաստերի շարադրանքը հստակ արձանագրեց, որ Փաշինյանը 2018-ից ի վեր ասել է, որ ոչ մի ձև չի տեսնում Արցախը կամ հարակից տարածքները պահելու՝ պարզապես նրա խոսքերը միշտ ընկալվել են կոնտեքստից դուրս։

“Այ ասում են Փաշինյանը ասել է ՝ Արցախը Հայաստան է և վերջ՝, բայց այստեղ հստակ հնչում են «Արցախ» և «վերջ» բառերը, որոնք պարզապես կոնտեքստից կտրված տպավորություն են ստեղծել, որ ես հույս ունեի, որ Արցախը Հայաստան է», — բացատրեց ԵՊՀ-ն համարյա ավարտած պաշտոնյան։

«Մեր թիմը ամեն ինչ արել է, որ բոլորին բացատրի, որ նախկինները վաղուց հանձնել են հողերը, սակայն մեզ չլսեցին և իմ ջեբը գցեցին այսօրվա իրավիճակը», — փաստեց վարչապետը։