Press "Enter" to skip to content

Հայաստանը պատրաստ է խաղապահներ մտցնել Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ — Պաշտոնական Երևանը հայտնեց, որ պատրաստ է խաղապահ զորախումբ գործուղել Ռուսաստան։ Հայ խաղապահները արդեն զգալի փորձ են ձեռք բերել 2022թ Ղազախստանի բախումները կանխելու ընթացքում և անհրաժեշտության դեպքում ի վիճակի են կանխել հնարավոր լարումը Մոսկվայում, Ռոստովում և այլ քաղաքներում։

Մեր ունեցած աղբյուրների համաձայն ռուսական կողմը դեռ դիմում չի ներկայացրել ՀԱՊԿ-ին. ո՛չ գրավոր, ո՛չ էլ բանավոր։ Հայկական կողմը հորդորում է պահպանել բոլոր ճիշտ ընթացակարգերը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ սխալ լրացրած դիմումները կարող են երկար ժամանակով հետաձգել կամ անգամ անհնար դարձնել ՀԱՊԿ մեխանիզմների գործածումը։

Դեռևս անհասկանալի է թե ինչն է ստիպել հայտնի պրոդյուսեր Պրիգոժինին դիմել նմանատիպ կոշտ քայլերի, որոնք որոշ փորձագետներ ռազմական հեղաշրջման փորձ են գնահատում։ Անհայտ է նաև Պրիգոժինի կնոջ՝ երգչուհի Վալերիայի մասնակցությունը ռազմական գործողություններին։ Երգչուհու մամուլի քարտուղարը մինչ այս պահը պարզաբանումներ չի ներկայացրել։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.