Press "Enter" to skip to content

ԱՄՆ 1.7 կուսակցությունների անցումային նախագահը Բիլ Քլինթոնն է

ՎԱՇԻՆԳՏՈՆ — ԱՄՆ 1.7 կուսակցությունները այսօր ներկայացրեցին միասնական թեկնածուին, որն իրենց կարծիքով լավագույնը կղեկավարի երկիրը մինչև ճգնաժամի ավարտ և ընտրական խառնաշփոթի հանգուցալուծում։

Այդ թեկնածուն նախկին նախագահ Բիլ Քիլինթոնն է։ Քլինթոնի ժամանակաշրջանուն ԱՄՆ-ն ապրել է տնտեսական աճ, կատարել է այնպիսի փայլուն ռազմական օպերացիաներ ինչպիսին է «Փոթորիկը անապատում» և առհասարակ ԱՄՆ պատմության ամենաշփվող ու մարդամոտ նախագահն է եղել։

Գործող նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում նշել է, որ Քլինթոնը իր ղեկավարման տարիներին չափազանց շփվող ու մարդամոտ է եղել, հատկապես իր քարտուղարուհի Մոնիկա Լևինսկիի հետ։