Press "Enter" to skip to content

Նախագահը ստորագրեց օրենք, որով նախագահին արգելվում է ստորագրել օրենքներ

ԵՐԵՎԱՆ — ԱԺ-ն ընդունեց նաև «Նախագահի կողմից ՀՀ ներքին հարցերին չմիջամտելու մասին օրենքի նախագիծը»:

«Ուրախ ենք, որ նախագահը մեծ խանդավառությամբ ստորագրեց այս օրենքի նախագիծը», — նշում է օրենքի հեղինակ Անդրանիկ Քայլյանը:

«Կարծում ենք նախագահի ինստիտուտը պետք է զերծ պահել քաղաքականությունից, օրենսդիր աշխատանքից և Հայաստանի հետ կապված այլ հարցերից: Սա կոչվում է իշխանական ճյուղերի բաժանում», — նշել է Իմ քայլի պատգամավորը:

Նախագահականից նշել են, որ նոր օրենքը չի ազդի նախագահի գործունեության վրա: «Դուք նույնիսկ տարբերությունը չեք զգա», — նշված է նախագահականի արձագանքի մեջ: