Press "Enter" to skip to content

Արայիկ Հարությունյանին ցուցադրեցին նախարարության նոր անվամբ ցուցատախտակը

ԵՐԵՎԱՆ — Կրթության և գիտության նախարարությունը համաձայն վերջին կառուցվածքային փոփոխությունների այսուհետ կկոչվի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։

Այս կապակցությամբ նախարարության մուտքի մոտ կայացավ նորակառույց ցուցատախտակի շնորհանդեսը, որին ներկա էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան։ Նրա պաշտոնի հապավումից էլ ավելի տպավորիչ աճ էր գրանցել հենց նոր ցուցատախտակը՝ նախարարության նոր անվանումը տեղավորելու համար անհրաժեշտ է եղել 2×4 մ չափսերի հսկայական մարմարե բլոկ։ «Այո նոր անվանումը մի փոքր երկար է, սակայն… չէ, այդքանը՝ ուղղակի շատ երկար է անվանումը»,- իր ելույթում ամփոփեց Հարությունյանը։ Նա խոստացավ ձգտել հավասարապես զարգացնել կրթությունը, գիտությունը, մշակույթը և սպորտը, և խնդրեց վարչապետին օրվա տևողությունը 24 ժամից երկարացնել մինչև 36 ժամ։

Մինչև օգոստոս պատրաստ կլինի նաև նախարարության անվան ռուսերեն և անգլերեն թարգմանությամբ ցուցատախտակը։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.