Press "Enter" to skip to content

Միսս Հայաստանը մտադիր չէ հեռանալ պաշտոնից

Միսս Հայաստանի արտահերթ ընտրություններ չեն լինելու։

ԵՐԵՎԱՆ — Չնայած երկրում ստեղծված նոր իրավիճակի Միսս Հայաստան 2018 տիտղոսը կրող Լիլի Սարգսյանը մտադիր չէ հրաժարական տալ։Սարգսյանը մտադիր է պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը և միայն ազատ ու արդար Միսս Հայաստան 2019 մրցույթի կայանալու դեպքում զիջել տիտղոսը նորընտիր գեղեցկուհուն։ «Որևիցե ճնշում չկա, որ Լիլին հրաժարական տա։ Բացի ձեզանից այդ հարցը մեզ ոչ մեկ երբեք չի բարձրացրել»,- նշեց գործող միսս Հայաստանի գրասենյակի ղեկավարը։ Մեր պնդմանը թե երկրում բոլորն էն հրաժարական տալիս պատասխանեցին, որ օրիորդ Սարգսյանը՝ չնայած ազգանունի, ոչ մի կապ չի ունեցել նախորդ իշխանությունների հետ։

ՀՔԾ մամուլի ծառայությունը նշում է, որ այս պահին ոչ մի նախկին միսս Հայաստան հարցաքննության չի հրավիրվել ոչ վկայի՝ ոչ էլ մեղադրյալի կարգավիճակով։ «Բայց ինչու՞ պետք է ՀՔԾ հրավիրենք նախկին միսս Հայաստաններին»,- պատասխանեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Կառավարությունը նույնպես լռում է արտահերթ միսս Հայաստանի ընտրությունների օրվա շուրջ։ «Թողեք աշխատենք»,- մեզ հետ զրույցում հորդորեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջանյանը։