Press "Enter" to skip to content

ՇՏԱՊ` ԱրմՔոմեդիի հաղորդավարը կրում է 10,000$ ժամացույցին սազող ձախ ձեռք

Հաղորդավարի գերթանկանոց ժամացույցահարիր ձեռքը կոռուպցիոն կասկածներ է հարուցում
Հաղորդավարի գերթանկանոց ժամացույցահարիր ձեռքը կոռուպցիոն կասկածներ է հարուցում

ԵՐԵՎԱՆ — Կոռուպցիոն բացահայտումների հաջորդ զոհը ԱրմՔոմեդիի հաղորդավար Սերգեյ Սարգսյանն է, որին բռնացրել են հենց այն պահին երբ ձեռքին շատ կսազեր 10,000$-ոց ROLEX ժամացույց` 2016 թ. արտադրության:

Հաղորդավարը չի հերքել մեղադրանքը և նշել է իր Facebook-ի անձնական  էջում. «Այո, ես 15  տարեկանից կրում եմ դաստակ, որի վրա ակնհայտորեն ուզվում է շքեղ ժամացույց, բայց կարծում եմ դա իմ անձնական գործն է: Իմ ընտանիքում շատերն են ունեցել 10-15 հազար դոլարանոց ժամացույցով լավ նայվող ձեռքեր և ես իմ դատակը ստացել եմ ժառանգաբար… և ցավում եմ, որ որոշ ոչ պրոֆեսիոնալ լրագրողներ շահարկում են այն»:

Փորձագետների կարծիքով ձեռքին սազացող ժամացույցի ոչ շուկայական գինը կարող է գերազանցել 10,000$-ը: «Եթե ուշադիր նայեք դաստակին տարբեր կողմերից, ապա ակնհայտ է, որ դրա ձեռքին ոչ պակաս կսազեր 20,000$, ինչու ոչ նաև 25,000$-ոց ժամացույց», — նշում է փորձագետը, «որտեղի՞ց այդքան գումարի ժամացույցին սազող ձախ ձեռք սովորական հաղորդավարին..»: