Press "Enter" to skip to content

Կառավարությունը խոստանում է, որ ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության առնաձնացումը կնվազեցնի գողությունները բյուջեից

«Իրականում լավ բան ենք ուզում անել», - կառավարություն
«Իրականում լավ բան ենք ուզում անել», — կառավարություն

Կառավարությունը որոշել է վերադառնալ նախկին մոդելին, որտեղ եկամուտներն ու ծախսերը հսկվում են տարբեր մարմինների կողմից: Կառավարության կարծիքով դա ավելի վերահսկելի կդարձնի բյուջեի ֆինանսները:

«Դե տենց ավելի լավ ա էլի ոնց-որ. ոնց-որ նույն մարդը չպտի համ ծախսի, համ էլ վերահսկի ոնց ա ծախսում, համ էլ եկամուտը ապահովի», — բացատրում է կառավարությունը, — «էդ պահը ամեն տեղ տենց ա էլի»:

Կառավարությունը ընդունում է, որ մի քանի տարի առաջ սխալմամբ է միացրել երկու գերատեսչությունները: Կառավարությունը մասնավորապես նշում է. «Դե մտածեցինք մի բան անենք բյուջեի փողերը ավելի արդյունավետ օգտագործվեն, գողությունը նվազցենք, եթե այն կա իհարկե: Բայց չօգնեց.. Երկու տարի սպասեցինք, տեսանք, որ չի նվազում..»:

«Հիմա շատ հնարավոր ա, որ փոխելուց հետո էդ անհասկանալի ծասխերը և այլնը կպակասի ու ընդհանուր լավ կլինի էլի», — բացատրում է կառավարությունը, — «իսկ եթե զգանք, որ սենց էլ չի պակասում գողանալ-շմողանալը, եթե այն կա իհարկե, ապա մի քանի ավելի փոքր վարչությունների կկիսենք էդ սաղ»:

Կառավարությունը նաև վստահեցնում է, որ հանրությունը ամեն դեպքում բան չի զգա փոփոխությունից և կոչ է անում ավելորդ խուճապի չմատվնել:

3 Comments

Մեկնաբանությունները փակ են.