Press "Enter" to skip to content

Կառավարության հակակոռուպցիոն հանձնաժողովը բացահայտել է խոշոր չարաշահում 7-րդ մասիվի թերթի կրպակում

Հանձնաժողովը անխնա կպատժի նաև ապօրինաբար փողոցում շիշ հավաքողներին
Հանձնաժողովը անխնա կպատժի նաև ապօրինաբար փողոցում շիշ հավաքողներին

ԵՐԵՎԱՆ — Ամիսներ առաջ ստեղծված Հակակոռուպցիոն հանձնաժողովը, որը ղեկավարում են վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, արդեն գրանցել է առաջին հաջողությունը: Հանձնաժողովը խարդախություն է բացահայտել Մասիվի կրպակներից մեկում:

Հանձնաժողովը բացահայտեց, որ կրպակատեր Կառլեն Մալխասյանը, 47 տարեկան, աշխատանքի է ընդունել սեփական որդուն` Սպարտակ Մալխասյանին, 20 տարեկան, առանց մրցույթի:

Հակակոռուպցիոն հանձնաժողովի համանախագահ Գագիկ Խաչատրյանը հատուկ ասուլիս է հրավիրել, որտեղ ներկայացրել է դեպքի մանրամասները. «Շատերը թերահավատ էին, որ մեր հանձնաժողովը արդյունավետ կպայքարի կոռուպցիայի դեմ, որովհետև… դե որովհետև… ասում էին, թե մենք ինքներս ինչ-ինչ կապ ունենք կոռուպցիայի հետ: Ասում էին, որ ինչ-որ մանր-մունր բաներ ենք միայն բռնելու… Բայց արի ու տես, որ մենք բացահայտել ենք հովանավորչության մի սոսկալի դեպք` առանց մրցույթ հայտարարելու` բարեկամական հովանավորչությամբ գործի ընդունելու դրվագ»:

«Քանի կոռուպցիայի դեմ մենք ենք պայքարում, ազգը կարող է հանգիստ քնել»
«Քանի կոռուպցիայի դեմ մենք ենք պայքարում, ազգը կարող է հանգիստ քնել»

Բացահայտված կրպակատերը, համաձայն նախաքննության, ամսական 37 հազար դրամ աշխատավարձով գործի է ընդունել սեփական որդուն` կրպակում թերթերը շարելու աշխատանքի: Հակակոռուպցիոն հանձնաժողովը պնդում է, որ ընտրության մեջ դեր է խաղացել հայր-որդիական բարեկամական կապը:

«Շատ հնարավոր է աշխատաշուկայում լինեին ավելի լավ մասնագետներ, որոնք կկարողանային շարել թերթերը այդ կրպակում, բայց չէ, նրանց հնարավորություն չտրվեց, որովհետև կրպակատերը որոշեց իր տղային այդ չալաղաջ պաշտոնը տալ», — բացատրում է ՀՀ վարչապետը:

Հակակոռուպցիոն հանձնաժողովը արդեն ստեղծել է պատգամավորներից և փորձագետներից բաղկացած 24 հոգանոց խումբ, որը կուսումնասիրի Մալխասյանների հանցավոր համաձայնության բոլոր մանրամասները:

«ՈՒ թող մեկը փորձի ասել, որ մենք գործ չենք անում», — ասում է Հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավար Գագիկ Խաչատրյանը: «Թող ուղղակի փորձի: Կտանենք, կկորցնենք ու հակակոռուպցիոն օրենքներով մի տասը տարով կփակենք բանտերում», — եզրափակեց նա:

Այս պահին հակակոռուպցիոն հանձնաժողովը նաև ուսումնասիրում է 4-րդ Մասիվում շենքերից մեկում աղբահանության ոլորտում կոռուպցիոն ռիսկեր: Նախնական տեղեկությունների համաձայն` մի քանի բնակիչ ապօրինի գումար են տալիս աղբահանող մասնագետին` իրենց մուտքը լրացուցիչ մաքրելու համար:

20 Comments

  1. Tarzan Tkhlchyan via Facebook Tarzan Tkhlchyan via Facebook 28/03/2015

    Վերջապես, խեղջերի իրականացրած օր ու գիշեր աշխատանքը, թափած քրտինքը և ոչ միայն քրտինքը՝ տվեցին իրենց բարի պտուղները:

  2. maladec tgherqin,tesak inch gor&er en bacahaytvum,bravo.sharunakeq nuyn tempov,joghovurdi huysn u havat@ duq ek.

  3. Aida Kazaryan via Facebook Aida Kazaryan via Facebook 28/03/2015

    Охренеть-да вы ребятки работаете однако!!! Моя пятка умирает от смеха и Идиотизма!)))) Тупые Дебилы — Вот что Я могу сказать про вас!)))

  4. 7-րդ մասիվի թերթի կրպակավաճառին դատապարտել ցմահ, ով հանդգնել է զավթել Գագիկ Խաչատրյանի լայնամսշտաբ թալանի մի փոքրիկ մասը

  5. Melik Melikyan via Facebook Melik Melikyan via Facebook 28/03/2015

    Վիվա վարչապետը, Վիվա նախարարը))))

  6. հոպար հոպար 29/03/2015

    Հաստատ մուկը ուզեցել է այդ կրպակից թերթ առնել կրծելու նպատակով. Վաճառողն էլ չի իմացել թե էտ մուկը ինչ կռիս է ու խնդրել է, որ թերթի համար վճարի. Մուկն էլ մտածել է, որ թերթի կրպակը ծխախոտի կրպակից չի տարբերվում (ծխախոտի կրպակում մկազգիներին ձրի ծխելիք են տալիս կռիսություն չանելու համար) ու հրաժարվել է վճարել… մնացածը արդեն գիտեք..

  7. AL Pachino via Facebook AL Pachino via Facebook 29/03/2015

    Լավնաաա

  8. Masis Minasyan via Facebook Masis Minasyan via Facebook 29/03/2015

    hMAR ARADZIN KORUPCIONERNER@ CHEN KAROX PAYKAREL KORUPCIAYI DEM

  9. uxaki cncvac em,inch canr ashxatanq en katarel,voncel karoxacel en vnasazercel canr hancagorcnerin))))))))))

  10. Petros Turuzyan via Facebook Petros Turuzyan via Facebook 29/03/2015

    Օ՜ ոչ, միայն ոչ իմ ամենասիրելի թերթի կպակը

Մեկնաբանությունները փակ են.