Press "Enter" to skip to content

Երևանում բացվեց առաջին 17D կինոթատրոնը

Հայաստանի երկնիշ D աճը

Երեքշաբթի Երևանում իր դռները բացեց առաջին 17D կինոթատրոնը: Այստեղ իսկապես վրիպակ չկա, կինոթարոնը իրոք 17D է խոստանում իր հանդիսատեսին:  Մեր լրագրողները կապնվեցին տնօրինության հետ և ճշտեցին այս նորագույն տեխնոլոգիայի բոլոր մանրամասները: 17D ֆորմատը առաջին անգամ ստեղծվել է հենց Հայաստանում` պոլիտեխնիկ և բժշկական համալսարանների շրջանավարտների համատեղ աշխատանքի արդյունքում: Քանի դեռ ամբողջ աշխարհը վայելում է առավելագույնը 4D ֆորմատը, Հայաստանի երկնիշ D աճը էլ ավելի հաճելի է դարձնում ցանկացած ֆիլմի դիտում:

«Հաճախ պատահում է, որ դիտում ենք կատակերգություն, բայց ծիծաղելի չի` մեր կինոթատրոնի հատուկ պատրաստված աշխատակազմը մոտենում և խուտուտ  է տալիս հաճախորդին, կամ ավելի հաջող անեկդոտներ պատմում», — ասաց կինոթատրոնի մենեջեր Սամվել Փոփքորնյանը: Կինոթատրոնի D-երի ցանկում են նաև ուժեղ հարվածները, տհաճ հոտերը ու մասնակի գուրգուրանքը:Կինոթատրոնի աշխատակազմը յուրաքանչյուր ֆիլմին յուրահատուկ մոտեցում է ցուցաբերում, հաշվի է առնում ֆիլմի առանձնահատկությունները` «Avatar» ֆիլմի ցուցադրման համար կինոթատրոնը ձեռք էր բերել 450 լիտր կապույտ ներկ:

««Rocky» ֆիլմի ցուցադրման համար հատուկ հրավիրել էինք ֆիզկուլտի տղաներին: Իհարկե ֆիլմի վերջում մի քանի հանդիսատես ստացիոնար բուժման անցան, սակայն տպավորությունները շատ ավելի հարուստ էին, քան 2D տարբերակից հետո»: Կինաթատրոնի մենեջերը նաև հայտնեց, որ «Basic instinct» (ասնավնոստինկտ) ֆիլմի տոմսերը արդեն վաճառվել են մինչև 2015 թ.:

 
D-երի դինամիկ զարգացումը

Հիշեցնենք, որ D-երի մրցավազքը Երևանում սկսվեց 2011թ., երբ Հյուսիսային պողոտայում բացվեց առաջին 5D կինոթատրոնը, որը ստիպված էր շատ շուտ վերանվանվել 9D-ի քանի, որ մոտակայքում էր բացվել արդեն 7D կինոթատրոն: «Բայց դա ընդամենը անվանումն ա իրանց կինոթատրոնի, ոչ թե մատուցած ծառայությունը: Մերը իսկական 17D ա: Հորս արև:», — հավելեց Փոփքորնյանը:

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

 

5 Comments

  1. Narik Poghosyan via Facebook Narik Poghosyan via Facebook 20/09/2011

    es skzbum 5D cher? :))) kto bol’she tarberakov a sharjvum :)))))

  2. Vor mi hat el Robin Hood cuyc tan es 17D-ov joxovrdi finansakan vichak@ ahagin klavana…

  3. Vahe Hovhannisyan Vahe Hovhannisyan 20/09/2011

    Բարև Ձեզ, ես ավտոմատացված համակարգերի մասնագետ եմ, առաջարկում եմ ավտոմատացնել D-երի աճը կինոթատրոնների վահանակներին: Առաջարկում եմ ստեղծել ցանց, որի միջոցով կինոթատրոնները կկարողանան վայրկյանական տեղեկանալ մյուս կինոթատրոնների D-երի աճի մասին:

    Հ. Գ. Ես արդեն դիմել եմ քաղաքապետարան մի ուրիշ առաջարկով՝ որի մասին շուտով կկարողանաք կարդալ իմ վեբ կայքում:

Մեկնաբանությունները փակ են.