
ԱԺ-ն քննադատաբար է մոտենում ԱԺ-ի աշխատանքներին
ԵՐԵՎԱՆ – 2011-ը մոտենում է ավարտին, սակայն ազգը դեռ չի կողմնորոշվել արդյոք տարին ծայրահեղ հաջող էր բոլոր ոլորտներում, թե խայտառակ անհաջող ու ճգնաժամային, թե` երկուսի արանքում մի բան: Հայաստանի քաղաքական ուժերը բաժանված են տարվա գնահատականի հարցում: Ստորև բերված են հիմնական ուժերի դիրքորոշումները 2011-ի նկատմամբ:
ՀՀԿ. «Անցած տարին առանձնացավ որպես վերջին շրջանի ամենաբարգա… կներեք, վերելքային ու ծաղկող տարի ինչպես քաղաքական, այնպես ել բոլոր մյուս ոլորտներում», – նշում է ՀՀԿ խոսնակ Էդվին Շարմազենկոն: «Տարին սկսվեց կոալիցիայի ամրապնդմամբ, որը, ի դեպ, մեր կոալիցիոն ընկերների սրտաբուխ ցանկությամբ և նախաձեռնությամբ եղավ: Տարվա ընթացքում ընդառաջ գնացինք կոռուպցիայի կրճատմանը` զոհաբերեցինք մեր առանցքային կոռուպցիոն առաջամարտիկներին ` Վազգեն Խաչիկյանին և Մարգար Օհանյանին: Տնտեսական վիճակը բարելավվեց այն աստիճանի, որ նույնիսկ որոշ հոգևորականներ կարող են այսօր իրենց թույլ տալ Բենտլիով երթևեկել»: Կարդալ ավելին Read more
Միացեք մեզ Follow Us!