Press "Enter" to skip to content

Ô·Õ¬Õ¾Õ«Õ½ Õ“Ö€Õ¥Õ½Õ¬Õ«Õ« Õ¥Ö€Ö‡Õ¡Õ¶ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¥Ö€Õ£Õ¨ Õ¹Õ¥Õ²Õ¡Ö€Õ¯Õ¾Õ¥Õ¬ Õ§

Երգիչը խոստացել է Երևան այցելել գարնանը։

ԵՐԵՎԱՆ ֊ Հանրահայտ ամերիկացի երգիչ Էլվիս Փրեսլիի երևանյան համերգը չեղարկվել է: Համերգի մասին տեղեկատվությունը հանվել է ռոք֊ն֊ռոլի արքայի պաշտոնական կայքում տեղադրված համերգացանկից:

Այսօր վաղ առավոտյան Փրեսլիի պրոդուսերական գրասենյակը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ։ «Ցավով ենք նշում որ Էլվիսի հանդիպումը հայ հանդիսատեսի հետ պետք է մի փոքր էլ հետաձգվի բացառապես տեխնիկական պատճառներով։ Եթե չխանգարեն Երևանում հետաձգված այլ համերգները, պարոն Փրեսլին հանդես կգա արդեն մարտին՝ մեկնարկելով կանանց միամսյակը Հայաստանում։»

Մեզ հետ զրույցում լուրը հաստատեցին նաև Tomsarkgh.am հարթակից, որտեղ արդեն վաճառվել էր համերգի ավելի քան 1800 տոմս: Տոմսերի արժեքը տատանվում էր 3000-ից 150.000 դրամի սահմաններում:

Նախապես հայտարարվել էր, որ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: