Press "Enter" to skip to content

Կառավարությունը ամբողջ հունվար ամիսը սահմանեց ոչ աշխատանքային

«Հանգիստ հանուն հայրենիքի» խորագրով որոշումն ընդունվեց միաձայն
«Հանգիստ հանուն Հայրենիքի» խորագրով որոշումն ընդունվեց միաձայն

Երեկ կայացած արտահերթ նիստի ընթացքում կառավարությունը վերանայեց ոչ աշխատանքային օրեր սահմանելու մասին որոշումը. նախկինում սահմանված հունվարի 1-12 -ն ընկած ժամկետը եկարացվեց, և ամբողջ հունվար ամիսը սահմանվեց ոչ աշխատանքային: Կառավարության տոների, արձակուրդների և ոչ աշխատանքային օրերի վարչության ղեկավար Սամվել Խնջիկյանը նշեց. «Այս քայլով կառավարությունը փորձ է անում սաստել դրամի հետագա արժեզրկումը. եթե չաշխատեն բանկերն ու փոխանակման կետերը, ապա դրամի փոխարժեքի վայրիվերումներն ու դրանից բխող սպեկուլացիան միանշանակ կդադարեն, այնպես որ պետք է մի մարդու նման ուս ուսի տանք ու հանգստանանք 31 օր»: Կառավարության ներկայացուցչի կարծիքով որոշումը կարժանանա հանրության լայն շերտերի հավանությանը, քանի որ նրանցից ընդամենը պահանջվում է չաշխատել, մնալ տանը ու դիտել հեռուստացույց:

«Անկեղծ ասած, ես էլ կուզեի «Դոկտոր Հաուսը» մի անգամ էլ դիտել, բայց աշխատել է պետք»
«Անկեղծ ասած, ես էլ կուզեի «Դոկտոր Հաուսը» մի անգամ էլ դիտել, բայց աշխատել է պետք»

Ամանորի ընդլայնված արձակուրդն արդեն դժգոհություն է բարձրացրել ընդդիմության շարքերում: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքով, այդ մեկ ամիսը կարելի է օգտագործել տնտեսությունն ամրապնդելու համար. «Ռեժիմը փորձում է լոքշությամբ ու դիվան քշելով ցրել ժողովրդի ուշադրությունը երկրի իրական խնդիրներից: Այո՛, մեր ժողովուրդը սիրում է հանգստանալ, իսկ խորամանկ ռեժիմը շահագործում է այդ խոցելիությունը»: Փաշինյանի կարծիքով, շատ դժվար կլինի համոզել ժողովրդին ըմբոստանալ ոչ աշխատանքային օրերի դեմ, քանի որ տանը մնալու ու, օրինակ, Game of Thrones-ի բոլոր սեզոնները վերանայելու գայթակղությունը մեծ է:

Կառավարություն տոների, արձակուրդների և ոչ աշխատանքային օրերի վարչության ղեկավարի կարծիքով, որոշումը լիովին իրատեսական է, քանի որ նախկինում այն արդեն փորձարկվել է: «Քչերը գիտեն, բայց մենք անցյալում պիլոտային ծրագիր էինք արել` ամբողջ 2013թ. ընթացքում կառավարությունը չէր աշխատել, չէր եկել գործի, չէր ընդունել նոր որոշումներ: Հեռուստացույցով պարզապես ցուցադրել էինք 2012թ. նիստերի կադրերը, բայց ոչ մեկ դա չէր նկատել ու իրավիճակն էլ երկրում, առանձնապես չէր փոխվել, եթե չհաշվենք մի 4% տնտեսական աճը: Այսինքն այս ոչ աշխատնքային հունվարը նույնպես աննկատ և սահուն կանցնի, գուցե նույնիսկ մի փոքրիկ աճով», — բացատրեց Խնջիկյանը:

38 Comments

  1. Lizet Mirzoyan via Facebook Lizet Mirzoyan via Facebook Դեկտեմբերի 18, 2014

    😀

  2. Լիանա Լիանա Դեկտեմբերի 18, 2014

    մենակ ձեզ կարող է թվալ,որ «որոշումը կարժանանա հանրության լայն շերտերի հավանությանը» դուք երեւի տեղյակ չեք,որ մեր երկրի բնակչության մեծ մասի մասնավոր աշխատանքը արձակուրդի համար չի վարձատրվում ու էտ նոր տարվա պարտքերը փակելա պետք,,,,չնայած՝Տաքն ի՞նչ իմանա,
    Թե պաղը ինչ է:

  3. Տաթևիկ Ստեփանյան via Facebook Դեկտեմբերի 18, 2014

    Առանց այդ էլ խուճապահար ժողովրդին շփոթեցնում եք նման նյութեր հրապարակելով, այստեղ ծիծաղաշարժ ոչինչ չկար.. ցավոք, շատերը առանց նյութի աղբյուրը նայելու կհավատան ու կտարածեն լուրը:

  4. Gayane Aramyan via Facebook Դեկտեմբերի 18, 2014

    Կառավարությունը արդեն վաղուց տարին է սահմանել ոչ աշխատանքային…

  5. Lilit Tigranyan via Facebook Դեկտեմբերի 18, 2014

    Us usi tank ev dzez uxxarkenq stugman.adekvateq ardyoq?Duq anbannert karoxeq @ndmisht gnaq divan qshelu.dzezanic vnasic baci ogut chka!

  6. Aida Kazaryan via Facebook Aida Kazaryan via Facebook Դեկտեմբերի 18, 2014

    Нерецек,эспес асем-разборканер-иц баци шошафели вочнчов чи збахвум АЖ-н,гони ми амис глухнерс ангист кмнан ….

  7. Gohar Aleksanian via Facebook Դեկտեմբերի 18, 2014

    unlike,unlike,unlike……. ba nranq ovqer ashxatavardz en stanum,dranov en aprum aranc dra inch en anelu,,eli hangstananq,,12 ory miangamayn bavarara…aranc ed el canr vichakum gtnvox erkrin menak massayakan angorcutyunn er pakasum

  8. David Sargsyan David Sargsyan Դեկտեմբերի 18, 2014

    Նախորդ քոմենտից կարելիէ եզրակացնել, որ շատ քչերն են նայում թե ինչ կայքում են լուրեր կարդում:)))))))

    • Anna Anna Դեկտեմբերի 18, 2014

      Լուրջ ժողովուրդ ենք)))

  9. Mintu Kumar Upadhyay via Facebook Դեկտեմբերի 18, 2014

    .“Aam.Aadmi.Party”.work.in.Delhi.;.No.can.deny
    Cheap.Electricity.free.water.;.No.FDI.in.retail.;.SIT.in.1984.Sikh.riots;.FIR
    against.Ambanies.&.CWG.Scam.;.CAG.audit.of.Electricity.Companies.;
    Stopped.Corruption.every.Dept..>>>Kejriwal.Fir.Purna.Bahumat.Se.<<<<

  10. Miso Poghosyan via Facebook Miso Poghosyan via Facebook Դեկտեմբերի 18, 2014

    es lurj a?

  11. Vrezh Vrezh Դեկտեմբերի 18, 2014

    Iskkk ess zangaharci karavarutyun u aseci vorrr ayd voroshum@ vortexic karox enqqq gtnelll…..))))) Shaaaat dazhannn katak eeerrr…)))

  12. Anna Anna Դեկտեմբերի 18, 2014

    de hetaqrqirn ain e vor mets mas@ socialakan canceric en mtnum u chen el nayum vor kayqi anun@ http://www.armcomedy.com/ e

  13. Ջուլի Լևոնյան via Facebook Դեկտեմբերի 18, 2014

    Ինչ վատն եք բայց 😃 ես էլ առանց նայելու թե ով ա նյութի հեղինակը ուրախացել էի,որ հունվարին դասի չեմ գնա😂

  14. tatevikmkrtumyan tatevikmkrtumyan Դեկտեմբերի 18, 2014

    chei patkeracnum vor es tipi lurj kveraberven es nyutin 😀

  15. Արման Ղուկասյան via Facebook Արման Ղուկասյան via Facebook Դեկտեմբերի 18, 2014

    Ha 4ishta SHATEQ ASHXATEL HANGSTACEQ VOR JOXOVURDin AVELI SHAT GRPEQ

  16. Nuneh ⎝⏠⏝⏠⎠ Նունե via Facebook Nuneh ⎝⏠⏝⏠⎠ Նունե via Facebook Դեկտեմբերի 18, 2014

    Վախեցա, Տնաշեններ ))))))

  17. Harutyun Minasyan via Facebook Դեկտեմբերի 18, 2014

    ԱՌԱՆՑ ՀՈՒՄՈՐԻ
    Ի ԼՐՈՒՄՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ
    Կարծում եմ, որ հանկարծակի վրա հասած ֆինանսական ճգնաժամը հարմար առիթ է, որպեսզի նախօրոք հայտարարված 12 հանգստյան օրերը կրճատվեն և բավարարվենք միայն 31,1,2-ով:
    Իսկ 2015 թ-ին այլևս ոչ մի զատիկ ու ոչ մի մեռելոց:
    Տիկոյի ու կթողիկոսի առաջարկով էնքան մեռելոց արեցինք, մինչև էս օրն ընկանք:

  18. Gevorg Gevorg Դեկտեմբերի 18, 2014

    1 ամսով չգիտեմ, բայց որ կառավարությունը 1 տարով արձակուրդ գնա, հաստատ տնտեսական աճ կլինի:

  19. armdev armdev Դեկտեմբերի 18, 2014

    ժողովուրդ ամենալավ դառը կոֆեն որտեղ են տալիս?:))))))))))))))))))))))

  20. Arpine Arpine Դեկտեմբերի 18, 2014

    Axr shaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaat humorov joxovurd enq, angam xelapakasutyan e hasnum, ev aha bolors mi mardu pes, gjer gjvenq)))))))))))))))))))))))))

  21. Angelina Gevorgyan via Facebook Angelina Gevorgyan via Facebook Դեկտեմբերի 18, 2014

    Galis em Hayaaastan 😀

  22. Gohar Grigoryan via Facebook Gohar Grigoryan via Facebook Դեկտեմբերի 19, 2014

    Es incha katarvum.mer karavarutyuny mahacela!chka u chi el exel.husanq yndimadirnery inch vor kerp kkaroxanan azdel stexcvac iravichaki vra.Pashinyany xelaci baner shat e asum.lsen gone!

  23. Anna Stepanyan via Facebook Anna Stepanyan via Facebook Դեկտեմբերի 19, 2014

    ay himarner,,,texic el ambox ofisner@ pakvecin es artarjutyi barcacman patcharov u joxovurd@ hamarya mecamasnutyun@ aranc ashxatanq en mnacel,,,himael amboxj hunvar amis@ vor tan@ nsten,,,duq eq hac u jur anelu…te eli drdelu eq gnan Moskvayum ashxaten beren dzer grpanner@ lcnen???

  24. Marie Aivazyan via Facebook Դեկտեմբերի 20, 2014

    Tambal hambalneri havaqacu eq… gsyleri vohmak inchu ashkhateq joghovurde tanjamah klini u dzez kvchari duq el klapeq. . Annamusner satkeq duq anmardkayinner stahakneri vohmak

  25. mchitaryan mchitaryan Դեկտեմբերի 21, 2014

    mer himnarkum el mi angam senc anhajogh humor ein arel mi qani tari araj erb vor dramy noric ynkel er..es el kardaci xarnveci irar heto tesa “iugh a”. petq a zgal INCH TEMAIOV PETQ chi humor anel. kam gone matucman dzev a petq. Herustatesutiunov kancner lav el, erb vor matucver contexti mej u mardik naxapes patrastvac linein. isk senc ankap FB-um share anelov voch mi lav ban.

Մեկնաբանությունները փակ են.