Թուրքիայի նոր նախապայմանը` Սարգսյանը պետք է մասնակցի Գյուլի ծննդյան տարեդարձին
by Sergey and Narek
Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցում թուրքական կողմը առաջ է քաշել նոր նախապայման, ինչը թեժացրել է Հայաստանյան և Սփյուռքի հակազդեցությունը բացման գործարքին: Նոր նախապայմանը ենթադրում է Սերժ Սարգսյանի մասնակցությունւ Գյուլի` հոկտեմբերի 29-ին կայանալիք ծննդյան 58 ամյակին: Մասնակցությունն իր բոլոր համապատասխան պարագաներով, փոթաթվելով, բարեմախթանքներով, բացիկներով, նվերներով, խմելով և տաքսի կանչելով:
Դաշնակները արձագանքեցին միանգամից կազմակերպելով բազմատասնյակ ցույց ԱԳՆ-ի դիմաց: “Սա միանշանակ ծուղակ է հայկական կողմի համար: Որպես սկզբունք մենք դեմ չենք ծննդյան օրվան մասնակցությանը, բայց մեր մտավախությունն է, որ սեղանի շուրջ կխմեն Գյուլի առողջության կենացը, ինչը մեզ համար անընդունելի է: Գուցե և հնչեն կյանքի երկար տարիների մաղթանքներ, ինչը պարզապես հակասում է մեր ազգային շահերին:”
Նախագահ Սարգսյանի մամլո ծառայությունը արդեն հաղորդել է, որ “Նախագահի նպատակն է անել առաջին քայլը երկու ժողովուրդների մտերմացման հարցում: Առավել անհայանպաստ կենացների դեպքում բնականաբար նախագահը չի չխկացնի բաժակը,” ասված է մամլո հաղորդագրության մեջ:
Սակայն դաշնակները նույն օրը կազմակերպեցին հացադուլ 4 ժամյա հերթափոխով Արտաքին գործերի նախարարության դիմաց: “Պետք չէ ծիծաղալ,” կոչ արեց Գիրո Մանոյանը մոտեցող լրագրողներին, “4 ժամից ավել հացադուլը պարզապես կարող է վնասել առողջությանը, իսկ դաշնակները դեռ շատ պետք են մեր հայրենիքին:” Դաշնակցությունը նաև նախատեսում է կազմակերպել լրացուցիչ մեկժամյա գործադուլներ, յուրաքանչյուր աշխատանքային օր, 13:00-ից 14:00:
Սփոյուռքի աճող տագնապը փարատելու նպատակով, նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց այցելություններ հայկական Սփյուռքի օջախներ: Սակայն դա միայն բորբոքեց հայրենասեր սփյուռքահայերին և ավելնորդ գործ առաջացրեց տեղացի ոստիկանների մոտ:
Լիբանանում բնակվող ծայրահեղ դաշնակցական (այսուհետ՝ ԾԴ) զինված միավորումները և այլ պարապ մնացած սփյուռքահայերը, խոսք տվեցին սահմանի բացման դեպքում ռմբակոծել Հայաստանի տարածքը: Նրանց առաջնորդ Սասուն Դուշմանյանը նշեց, որ հայրենիքի վրա ձեռք բարձրացնելը, իհարկե վերջին քայլն է, բայց անհրաժեշտության դեպքում ԾԴ-ականները այդ քայլին էլ կդիմեն: “Մի քանի զոհ Երևանում, մի 3-4 պայթեցրած շենք. դա ցավալի է, բայց մի մոռացեք, որ շատ ավելի ցավալի կլինի, եթե Գյուլի համար “Happy birthday” երգելիս մասնակցեն հայկան ձայնալարեր:” – հպարտորեն նշեց մի հայրենասեր մարտիկ:
Միառժամանակ տարածվեց տեղեկատվություն, որ հրեական համայնքները ամբողջ աշխարհում կազմակերպել են բողոքի ակցիա Սերժ Սարգսյանի դեմ. նրանք վրդովված են, որ Հայաստանի նախագահն այցելեց միմիայն հայկական համայնքները: Լեհաստանում բնակվող ռեբե Իցխակ Զելդովիչը ասաց: “Հայաստանի իշխանությունների կողմից, սա ակնհայթ հակասեմիթության դրսևորում էր. փաստորեն մենք երկրորդ սորտի մարդիկ ենք ու հայերին բացարձակ չի հետաքրքրում հրեաների կարծիքը թուրքական սահմանի բացման շուրջ”:
Առավել կոշտ արձագանք եղավ Ավստրալահայ համայնքից, որտեղ ստորագրահավաքի արդյունքում Սփոյւռահայ հայրենասերները կոչ արեցին Հայաստանի իշխանություններին գործնական քայլեր ձեռնարկել Արևմտյան Հայաստանը վերադարձնելու ուղղությամբ:
Ավստրալահայ համայնքի ղեկավար Արամայիս Համփարյանը ասաց իր ելույթում` “Հայաստանի իշխանությունները պետք է մի փոքր հպարտություն ցուցաբերեն և խիզախորեն հարձակվեն Թուրքիայի վրա: Ամոթ է, արրդեն 18 տարի անկախ երկիր է, իսկ հողերը դեռ չի վերադարձրել: Այո, անհավասար պատերազմի արդյունքում գուցե Հայաստանը վերանա, բայց մենք` ավստրալահայերս, պատրսատ ենք խիզախորեն ընդունել նույնիսկ այդ ծանր զոհաբերությունը: Մենք պատրաստ ենք մաքսիմալ վառ պահել մեր եղբայրների հիշատակը այստեղից: Բացի դրանից դա կարող է լինել մեր հերթական բարոյական հաղթանակը:”
Հայության ևս մի կարևորագույն կենտրոնից՝ Գլենդելից հնչեցին նմանատիպ կոչեր: 35-ամյա գլենդելցի Ռիչարդ Թամբալյանը նշեց, որ պատմության այս կետում հարկավոր է, որ յուրաքանչյուր հայաստանաբնակ հայ զենք վերցնի և հարձակվի թշնամու վրա: Իսկ ինքը՝ Թամբալյանը խոստացավ հոգեպես օժանդակել հայ մարտիկներին, և այլևս Dunkin’ Donuts սրճարաններից Turkish Coffee չգնել:
Մինչդեռ կրքերը բորբոքվում են, հայ օրենսդիրները արդեն ընդունել են մի շարք օրենքներ սահմանի բացման շեմին: Բարեփոխված օրենսդրությունը թույլ է տալիս զենքի ու զինամթերքի վաճառքն ու կիրառումը, իսկ քրեական օրենսգրքից հանված է պատիժը ազգային անհանդուրժողականությամբ դրդված բռնության համար:
ԱԺ պատգամավոր Սահակ Մինասյանը պարզաբանեց` “Մենք փորձում ենք սահմանի բացումը դարձնել առավել անվտանգ հայկական կողմի համար: Նոր օրենսդրությունը թույլ է տալիս քաղաքացիներին ինքնուրույն շտկել յուրաքանչյուր թերություն կապված բաց սահմանի հետ:”
Սահմանի հնարավոր բացման դեմ արտահայտվել է նաև Վրաստանի առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին, որը սուր քննադատության է մատնել նախաստորագրված փաստաթուղթը. “Հայաստանը այս քայլով ակնհայտ ապտակ է հասցնում իր բարեկամ վրացիներին: Ակնհայտ է, որ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում Վրաստանը չի կարողանա նույն քանակությամբ տնտեսական օգուտ ստանալ Հայաստանից և այլևս չի լինի միակ կապը արտաքին աշխարհի հետ: Հետևաբար մենք կունենանք տնտեսական կորուստներ: Սահմանի բացումը գրեթե զրոյացնում է մեր կարևորությունը:” Սաակաշվիլին խորը ցավ արտահայտեց հնարավոր բացման կապակցությամբ: “Ոչ մի բանով չի կարող արդարացվել այս տնտեսական ապտակը Հայաստանի կողմից, մենակ ‘ցխելի սիմինդիով’ պետություն չես պահի” ավելացրեց Սաակաշվիլին դողացող ձայնով, որի աչքերը ակնհայտորեն լցված էին, իսկ ունքերը` լղոզված :
Թուրք հասարակությունը ևս միանշանակ չէ սահմանի բացման հարցում: “Մենք վստահ չենք, որ Հայաստանի առաջնորդը իրոք պատրաստ է անկեղծ շնորհավորել Գյուլի ծնունդը: Նախորդ ոչ մի նման տարեդարձի ժամանակ հայկական կողմը չի ուղարկել շնորհավորանք կամ բացիկ,” գրում են թուրքական թերթերը:
Աբդուլա Գյուլի խոսնակը նաև արտահայտեց մտահոգություն. “Ես հուսով եմ Հայաստանը կկարողանա դրսևորել քաղաքական կամք և մնալ մինչև քաղցրեղենի մատուցումը և լիարժեք մասնակցել մոմերի փչելուն, ինչպես նաև պատշաճ չխկացնել բոլոր կենացներին: Բնականաբար առողջության և երկար տարիների կյանքին վերաբերող կենացները պետք է ենթադրեն ողջամիտ ժամկետներ այլ ոչ անորոշ ժամանակացույց:”
Իսկ Հայաստան-Թուրքիա խաղին սպասող հայ ֆուտբոլասերները, իրենց հերթին, կոչ են արել հայկական թիմին ցուցաբերել իրենց ոչ բնորոշ խաղ հոկտեմբերի 11-ին: “Կարծում եմ, եթե մեր թիմը խաղա իրեն բնորոշ ոճին 100% հակառակ, ապա մենք կունենանք փայլուն հաղթանակ,” ասել է ֆուտբոլասերների ակումբի նախագահ Խաչատուր Գնդակյանը:






amen ban teghin e grvats, bayc petq a poll-in mi hat el patasxani tarberak avelacnel
“who the hell is Nazeni Hovannisyan”
Trust us, we didn’t miss anything ))
Shat sramit u hamov er, shat apreq, aranc humori anhnar e haxtel dzhvarutjunnery.
cankacel eq felieton grel, bayc hishecnum e Serzh Sargsyanin saponvelu hertakan araroghutyun. lav el stacvel e, shnorhavorum em
Երկար կարելի էր խոսել այս թեմայի շուրջ, սակայն պետք է գնանք մեր նոր մեքենաները ուչոտի կանգնացնենք:
Mi qani hodvats greciq, arden arden nor avtomeqenaner eq arel???? Vat chi, vat chi …
ինչ խոսք, հումորը լավն էր
)) իրականությունից չես փախչի, բայց հումորի մեջ փորձել եք ճշմարտության նշաններ ավելացնել, որոնք մի քիչ չափազանցված են: Բայց քանի որ սա հումոր էր, ուրեմն լուրջ տարբերակով մեկնաբանելը սխալ կլինի… շնորհավոր ծնունդդ վեհ հովիվների հետնորդների առաջնորդ Աբդուլլա, քո նմաններից ինչքան քիչ ըլնեն, էնքան մեր օգուտն ա !!!
ha-ha-ha
)) shat lavn errrrrr
)))
Vorpes humor, iroq, shat hetaqrqir er grvats..
Larvac ashxatanqayin oric heto li tesak drakan licqer ein
)…
Baic kartsum em English version petq chi… um hamar eq targmanum?…
es el hognac u kisamerac vichakum kardum ei u necn tarmacaaa,
ur e English versiona?? erb klini?
Avstralayah hamaynqi xakavari asa& verchn a, menak annormal@ karar tenc ban aser!
Հենց-ընենց կամ հիգիենայի երկրպագուներն են սապոնվում կամ ալտրուստները: Մենք շահամոլ ենք: