Press "Enter" to skip to content

ՔՊ. եթե երևանցիները դժգոհ լինեն մեր որոշումից, մենք կնշանակենք նոր երևանցիներ

ԵՐԵՎԱՆ — Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշումից հետո Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը տարածել է հաղորդագրություն։ «Հայկ Մարությանը չարդարացրեց այն մեծ սպասումները, որ Սիրելի Վարչապետն ուներ իր նկատմամբ։

Մարությանը չպաշտպանեց Մեծարգո Վարչապետին պատերազմից հետո, չտարածեց Աշոտ Փաշինյանի հերոսությունների մասին ոչ մի ստատուս պատերազմի ժամանակ ու բավականաչափ ժրաջան չէր հիշատակում նախկիններին մինչև պատերազմը։ ԵՎ, վերջապես, Արևադեմ Վարչապետը արդեն մեջբերել է Կարգին հաղորդման բոլոր բոցերը, իսկ նոր «կարգիններ» Մարությունը հրաժարվում էր նկարել։ Միակ տրամաբանական քայլը նրա աքսորումն է Սիբիր, սակայն Սահմանադրական դատարանը էլի նվնվոցը կկապի, ուստի կսահմանափակվենք հեռացնելով։ Իսկ եթե երևանցիները դժգոհ կլինեն մեր որոշումից, մենք ավագանու որոշմամբ կնշանակենք նոր երևանցիներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նոր երևանցիների նշանակումը տեղի կունենա տոներից հետո։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.