Press "Enter" to skip to content

Ալեն Սիմոնյանը առաջարկել է տեղափոխել մայրաքաղաքը

ԵՐԵՎԱՆ — ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ամփոփեց անհետաձգելի բարեփոխումների փաթեթը մայրաքաղաքը տեղափոխելու առաջարկությամբ։ «Եկեք ինքներս մեզ հետ անկեղծ լինենք՝ Երևանը մեր սիրելի, պատմական քաղաքներից է, բայց որպես մայրաքաղաք ասոցացվում է նախկին իշխանությունների հետ։ Իսկ իրենցից առաջ էլ խորհրդային իշխանությունների հետ։

Ու էլ չասեմ, որ բավական հին քաղաք է՝ 2800 տարեկան՝ կարծում եմ մեզ նոր սկիզբ է հարկավոր»։ Սիմոնյանը խոստովանեց, որ ստույգ չի որոշել, որ քաղաքը պետք է դառնա նոր մայրաքաղաք. «Կան ընդամենը չափորոշիչներ՝ չլինել նախկին ՀՀԿ-ական մայրաքաղաք, տաք լինի, կանաչ ու ցանկալիա ծով ունենա»։ Նա նշեց, որ պատմության ընթացքում Հայաստանը բավական հաճախ է մայրաքաղաքներ փոխել, և հարցի շուրջ բարարձացած աղմուկը մի փոքր արհեստական է թվում։ «Ասեմ ավելին իմ ֆեյսբուք էջում անցկացրած հարցման արդյունքները ցույց են տալիս, որ 100-ից ավել օգտատերեր կողմ են մայրաքաղաքը փոխելուն»,- հավելեց փոխխոսնակը։

Հայաստանի մի շարք քաղաքապետարաններ արդեն ներկայացրել են մայրաքաղաք դառնալու հայտեր՝ Հրազդանը, Վանաձորը և Չարենցավանը գտնվում են առաջատարների ցանկում։

Օրհներգի ու նոր մայրաքաղաքի քննարկումները կմտնեն ԱԺ օրակարգ, մի փոքր հետ մղելով հարկային օրենսգրքի կոմպլեքսային բարեփոխումը, ներդրումային բարենպաստ պայմաններ ստեղծելու օրինագծերը և այլ երկրորդական հարցեր։

7 Comments

  1. Hilda Hilda 04/02/2019

    Այ մարդ, այ Նիկոլ ջան, այ քո ցավը տանեմ, էս որտեղից բերեցիր սրանց ու դարձրիր մեր գլխին պատուհաս.
    Մայրաքաղաք տեղափոխելս որն է, Էն էլ Ինքն իրենով հինավուրց մետրոպոլ հանդիսացող էս քաղաքը. . . Ավելի կարեվոր հացեր կան… Կամ խաչն ինչ գործ ունի եռագույնի վրա… Ախր մտածիր, նոր արտահայվիր էլի.. .

  2. Մնացական Հարությունյան Մնացական Հարությունյան 04/02/2019

    Այսպիսի առաջարկ նախկինում էլ է եղել, հատկապես խորհրդային տարիներին: Պատճառաբանվել է հետևյալ հանգամանքներով: 1. Երևանը գտնվում է թշնամաբար տրամադրված երկրի սահմանին շատ մոտ, հրանոթային արկերով կարող են գնդակոծել քաղաքը: ոչ մի երկիր իր մայրաքաղաքը սահմանի բերանին չի ունենում: Ժամանակին ռուսներն իրենց մայրաքաղաքը սանկտ Պետերբուրգից տեղափոխեցին դեպի կենտրոն՝ Մոսկվա:: 2.Երևանն իր բնակլիմայական պայմաններով /ձմեռը՝ մշուշոտ ու ցուրտ, ամառը՝ շոգ, հեղձուցիչ տոթ/բոլորովին հարմար չէ մայրաքաղաքի համար: 3. Երևանի ռելեֆը թույլ չի տալիս քաղաքի տարածքը մեծացնել, այդ հանգամանքն հաշվի առնելով էր, որ Թամանյանը իր նախագիծը ստեղծելիս երբեք չէր մտածում, որ Երևանը դառնալու է միլիոնանոց բնակչությամբ քաղաք: Քաղաքն եթե տարածվում է շրջակա բերրի հողերի հաշվին, սակավահող Հայաստանի համար ավելորդ ճոխություն կլինի:, քաղաքը չունի տարածման հեռանկար: Քաղաքն իր դիրքով նման է կաթսայի, որտեղ օդը կանգնած է մնում երկար ժամանակ, ձմեռը ցուրտը, ամառը՝ շոգը:: 4. Մտածել են նաև մայրաքաղաքի օդանավակայանի տեղափոխման մասին: Մեծ ինքնաթիռները հաճախ վայրէջք կատարելիս խախտում էին հարևան Թուրքիայի օդային սահմանները և դրա համար պարտադրված ներողություն էին հայցում: Հիշո՞ւմ եք աէրոբուսների պատմությունը խորհրդային ժամանակներում: Առաջարկ էր եղել օդակայանը տեղափոխել Հրազդան քաղաքի մերձակայք:: Հրազդանում էր կառուցվում նաև Քաղաքացիական պաշտպանության օբյեկտներ ամբողջ հանրապետության համար: Հրազդան քաղաքը գտնվում է երկրի կենտրոնում, հաղորդակցության իմաստով այն բացառիկ է:Այնպես որ մայրաքաղաքը տեղափոխելուհարցը խիստ արդիական է, վաղ, թե ուշ այն իրագործվելու է:

  3. Armyanka Hayuhi Armyanka Hayuhi 04/02/2019

    Ընդամենը բառն առանց ՛՛հ՛՛-ի է գրվում: ԸՆԴԱՄԵՆԸ…

  4. Raisa Raisa 04/02/2019

    Hayastanum voch mi qaxaq ci karox mrcel Yerevani het, hima urish problemner kan aveli karevor, isk inc verabervum e mayraqaxaqin Yerevanum en kentronacvac ev gitutyan ev krtutyan ojaxnery ev i verjo Yerevany amenagexecik ev amenamec qaxaqn e.

  5. Hasmik Karapetyan Hasmik Karapetyan 04/02/2019

    Parap eq mnacel , inchqan karoxanum eq arag hiastapecnum eq bravvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvoooooooooooooooooooo, exela u misht el kmna erevany

  6. Вардан Вардан 05/02/2019

    առաջարկ․ Իջևանը դառնա մայրաքաղա, մեր սիրելի պատգամավոր Վահե Ղալումյանին նշմար տվեք ձայն բարձրացնի․․․․

Մեկնաբանությունները փակ են.