Press "Enter" to skip to content

«Ցավում եմ, որ հայ ժողովուրդը այսքան անքթիծակ դուրս եկավ», — Շարմազանով

«Ո՞նց կարաք մեզ չսիրեք, այ դամբուլներ»

ԵՐԵՎԱՆՀՀ Ազգային ժողովի ընտրությունները ավարտվեցին առանց ՀՀԿ հաղթանակի, ինչը բացասական արձագանք առաջացրեց ՀՀԿ-ի մոտ։ ՀՀԿ-ն շատ բացասական է գնահատում ՀՀԿ-ի Աժ չանցնելու հանգամանքը։

«Անկեղծ ասած չէի սպասում, որ հայերի մեծ մասը այդքան անոռուգլուխ ընտրություն կանի և իր ձայնը կտա Իմ քայլին… Ակնհայտ է, որ միակ առողջ ուժը ՀՀԿ-ն էր, և դա չտեսնելը պարզապես իդիոտիզմի ախտանիշ է մեր ազգի մոտ»,- բացատրեց ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար, իսկ այժմ պարզապես թախծոտ աչքերի օգտատեր Վահրամ Բաղդասարյանը։

Ընտրությունների արդյունքները բացասական են գնահատել նաև այլ ՀՀԿ անդամներ։ ԱԺ նախկին փոխնախագահ, իսկ այժմ պարզապես անհատ քրիստոնյա Էդուարդ Շարմազանովը նշեց. «Խորապես հիասթափված եմ այս տուֆտա և անջիգյար ազգից… Պաշտոնապես հայտարարում եմ՝ մեզ ձայն չտվողը իսկական հայ չի։ Այսքանը։»

Առայժմ արձագանք չի եղել Արմեն Աշոտյանի՝ նախկին պատգամավոր, իսկ այժմ անհատ ֆեյսբուք օգտատիրոջից։ Աղբյուրների պնդմամբ Աշոտյանը ևս բացասաբար է նայում ՀՀԿ-ի պարտությանը, որի արդյունքում ՀՀԿ-ն չկարողացավ հաղթահարել 5%֊ոց շեմը։ ՀԻՆԳ ՏՈԿՈՍ, ԿԱՌԼ։

 

2 Comments

  1. Mikayel Mikayel Դեկտեմբերի 10, 2018

    …Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած…

  2. Gev Stepanyan Gev Stepanyan Դեկտեմբերի 10, 2018

    Ինշ լավա ես նախորդ վեռսյան արդեն կարդացե ղժացել եմ xDDDD

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.