Press "Enter" to skip to content

Զարուհի Փոստանջյանը պահանջում է գոնե քաղաքապետարանի իշխանափոխությունը իրեն թողնել

Քոքից կտրենք քաղաքապետին

ԵՐԵՎԱՆ ֊ Ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը կոչ արեց ընդդիմությանը էս մի հեղափոխությունը թողնել իր վրա։ Կինը նշում է, որ նախորդ հեղափոխությունից իրեն ոչ մի բան չհասավ և նույնիսկ խոսքի իրավունք չտվեցին հրապարակում։

“Ես և հիմ համախոհները շարունակում ենք համահայկական ընվզումը հայկական բոլոր սփյուռքերում և Հայաստանում։ Այո, ես ունեցել եմ խնդիրներ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այո, ես միշտ ասել եմ, որ նա իշխանության մարդն է և չեմ սխալվել՝ նայեք ինչ պաշտոնի հասավ իր քայլերով,” — ասում է էդ կինը։

Փոստանջյանը արդեն մեղադրել է ոստիկանությանը բռնի ուժ կիրառելու ակնհայտ մտադրությունների մասին։ Չնայած այս պահի դրությամբ դեռ ուժ չի կիրառվել, սակայն ընդդիմադիրի պդնմամբ ոստիկանները վերևից հրահանգ ունեն անընդհատ բռնի ուժ կիրաել հայ կնոջ նկատմամբ։

“Ի վերջո արդար չի, որ բոլոր իշխանափոխությունները առանց ինձ տեղի ունենան։ Իմ ձայնային տվյալներով ես պետք է գոնե քաղաքապետի իշխանափոխությունը իրականացնեմ,” — Փոստանջյան։

Այս պահին Երկրր Ծիրանին բանակցում է եիտասարդ ակտիվիստների հետ, որ թողնեն Փոստանջյանը իրականացնի շնորքով ներխուժումը քաղաքապետարան։