Press "Enter" to skip to content

Մանե Թանդիլյանը չի ընդունում իր հրաժարականը չընդունելը

Թանդիլյանը չի հրաժարվի հրաժարվելու որոշումից

ԵՐԵՎԱՆ — Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ընդունում սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար Մանե Թանդիլյանի ավելի վաղ ներկայացված հրաժարականի դիմումը։ Նախարարն էլ իր հերթին նշեց, որ չի ընդունում դիմումը չընդունելը, ինչին հետևեց վարչապետի պատասխանը, որ դիմում չընդունելու որոշումը չընդունելը բոլորովին անըդունելի է։

Նմանատիպ իրավիճակ Հայաստանում ստեղծվում է առաջին անգամ, ուստի բացակայում են թե՛ օրենսդրական կարգավորումները, թե՛ նման իրավիճակներից դուրս գալու փորձը։ «Ես Մանե Թանդիլյանի տեղը ուղղակի ամեն ինչ կանեի, որ ինձ գործից ազատեն։ Կուշանայի աշխատանից, գործի ընթացքում սերիալներ կդիտեի, ժամերով լանչերի կգնաի, արձակուրդից անմիջապես հետո կվերցնեի արձակուրդ»,- իր տեսլականով կիսվում է նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Մեկ այլ նախկին՝ ընդ որում նույնպես սոցապ նախարար՝ Վազգեն Խաչիկյանը ասում է, որ հստակ գիտի ինչ պետք է անի Թանդիլյանը գործից ազատվելու համար՝ «Մեկ օրում լուծվող հարցա, ես ձևը գիտեմ,  բայց տիկին Թանդիլյանին դուր չի գա»։

Իրավիճակը շարունակում է մնալ անորոշ, կառավարությունում տարակուսում են, ով առաջինը կթարթի՝ Փաշինյանը թե Թանդիլյանը։