Press "Enter" to skip to content

Սամվել Ալեքսանյանը վերջնական միացավ համաժողովրդական զարթոնքին

“Էսի շատ լավ զարթոնք ա, աժժ ջան”

ԵՐԵՎԱՆ — Առավոտյան հրապարակած մամլո հաղորդագրությամբ խոշոր հանրապետական և բիզմեսմեն Սամվել Ալեքսանյանը հայտարարեց, որ միանում է համաժողովրդական շարժմանը։

“Մի փոքր ուշացումով ես ցանկանում եմ վերջնական միանալ այս ազգային զարթոնքին, որը թավշյա հեղափոխության բաց ձեռքերի մոմենտով  ընդվզումն ա: Պահը հասունացել է վաղուց և ես ուրախ եմ, որ այդ զարթոնքը մեր ժովորդի համար արթնացավ և ես հիմա դրա մեջ եմ,” — նշված է հաղորդագրության մեջ։

“Ահավասիկ ձևերով եղել են սխալներ և նիպանյատկեք ամեն մեկի մոտ և գուցե նաև ինչ֊որ տեղ իմ շրջանակում։ Բայց հմի ես աներկբա միանում եմ էս մեր զարթոնքին։ Շան տղա ըլնեմ, թե դեռ ապրիլից չէի ուզում միանայի։”

“Հիշեք, որ ես միշտ կանգնած եմ եղել բոլոր զարթոնքների ակունքում և մանավանդ այս զարթոնքը, իմ արև, նենց լավ ա սաղիս համար լինելու,” — եզրափակում է հաղորդագրությունը։