ԵՐԵՎԱՆ — Երեք շաբաթից ավել է վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, սակայն ամեն օր տևացող անկանոն անձրևների հարցը դեռ լուծված չէ։ Հենց այս խնդրի շուրջ մի խումբ ակտիվիստներ #ՄերժիրԱնջրևը կարգախոսով բողոքի ակցիա անցկացրեց, որը սկսվեց կառավարության շենքի մոտ իսկ ավարտվեց Յան Ռայնիսի փողոցի փակումով։ «Այո, ամենահայտնի կամ մեծ, կամ կարևոր փողոցը չի Երևանում։ Այս պահին չենք ուզում մեծ փողոց փակել, բայց եթե Փաշինյանը տեղից չշարժվի էդ քայլին էլ կգնանք»,- ասաց Լիպարիտ Մադաթյանը, ով անցյալում աչքի է ընկել, ոչ մի բողոքի ակցիայում չմասնակցելով։ «Օրը 7-8 անգամ անձրև է գալիս, նման բան հին իշխանությունների օրոք չի եղել։ 48 ժամ ենք տալիս էս նոր կառավարությանը, որ կարգավորեն հարցը ու անձրևների հստակ ժամանակացույց կազմեն»։
Ակտիվիստները մեղադրում էին նաև երկրի գլխավոր օդերևութաբան Գագիկ Սուրենյանին։ «Էս անձրևները իրա անգործության հետևանքն էլ են։ Լվացքը կախում եմ թե չէ անձրև է գալիս։ Մինչև ե՞րբ, պարոն Սուրենյան»,- նշեց բողոքողներից Ալվինա Մամիկոնյանը՝ «մենք չենք նայելու նոր, հին իշխանություն, համատարած հրաժարականներ ենք պահանջելու, պայքարելու ենք մինչև վերջ։ Կամ մինչև օգոստոս՝ օգոստոսին հաստատ անձրևները կկտրվեն»։
Կառավարությունից դեռ ոչ ոք չի արձագանքել ակտվիստներին։ Իրավիճակը շարունակում է մնալ լարված և խոնավ։