ԵՐԵՎԱՆ ֊ ՀՀԿ Տատու գրասենյակի մամլո ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում Տատին կոչ է արել բոլոր ուժերին նստել երկխոսւթյան։ Հաղորդագրության համաձայն Տատին պատրաստ է երաշխավոր կանգնել ցանկացած ֆորմատի հանդիպումների։
“Եկեք հստակ արձանագրենք, որ երկրում իրավիճակ է փոխվել։ Այլևս մենք իրավունք չունենք սպասել հրաշքների և հույս դնել օտար ուժերի վրա”, ֊ նշել է ՀՀԿ տատին։
“Ժամանակն է միասնաբար փորձել ձևակերպել այն լուծումները, որոնք առավել արգասաբեր կլինեն թե մեր տնտեսությանը և թե ժողովրդին որպես ընդհանուր օրգանիզմ։ Դիմում եմ Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ ժամանակն է բոլորս լծվենք մեր պետության ինստիտուցիոնալ զարգացմանը, որտեղ յուրաքանչյուրդ ունեք կարևոր դեր։ Եվ ուրեմն կեցցե Հայստանը, կեցցե Հայստանի անկախ քաղաքացին”, ֊ եզրափակել է տատին։