ԵՐԵՎԱՆ — Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ չի պատրաստվում զիջել իր պաշտոնը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը ցանկանա կադրային փոփոխություններ անել կառավարությունում։ «Ես արդեն զգում եմ, որ իմ տակը փորում են։ ԱՄՆ-ից արագ-արագ ժամանեց այդ երիտասարդ երգիչը՝ Սերժ Թանկյանը ու, ինձ հասած լուրերի համաձայն, հենց նա է հավակնում իմ տեղին»,- պատմեց տիկին Հակոբյանը։ Նրա պնդմամբ Սերժ Թանկյանը երբեք չի զբաղվել վարչարարական աշխատանքով, չունի կառավարման փորձ ու անգամ քուֆթա պատրաստել չգիտի։ «Մի քանի հաջողված երգ է գրել ու վերջ։ Իսկ ես այս նախարարությունը զրոյից եմ սարքել, այ էս ձեռքորով (խմբ. ցույց է տալիս ձեռքերը) ու այդ ամենը ափսեի վրա որևէ մեկին չեմ տալու»։
Հակոբյանը նշում է, որ նախարարությունը դեռ բազմաթիվ նորարարական ծրագրեր ունի ի կատար ածելու։ «Հիշու՞մ եք «Ի՞նչ ես արել դու Արցախի համար» հանրահայտ պաստառները (խմբ. ցույց է տալիս պատուհանից դուրս)։ Մենք դրանց շարունակությունն ենք մտածել։ «Ո՞վ ես իլե դու ձեր քուչում» և «Դու դեռ շատ հաց ու պանիր պետքա ուտես» գրություններով պաստառներ, որոնք պետք է խթանեն հայրենասիրությունը»,– պատմեց Հոկոբյանը։ Նախարարի պաշտոնակատարը մատնանշում է նաև մի շարք նոր ծրագրեր, որոնք Սերժ Թանգյանը ի զորու չէ անգամ պատկերացնել։ «Չէի ուզում այսքան շուտ չակերտները բացել ու պատմել մեր ամենանորարական ծրագրի մասին, բայց վաղը ինձ կարողա փոխարինեն այդ երաժիշտով։ Ծրագիրը հետևյալն է՝ մենք կխնդրենք, որ յուրաքանչյուր հայ Հայաստանին առնվազն մեկ iPhone ուղարկի։ Այսպիսով մենք կդառնանք ամենաշատ iPhone ունեցող պետությունը մոլորակում (խմբ. ձեռքերով հասկացնում է, որ ֆանտաստիկ կրեատիվության ծրագիր են մշակել)»։
ՀոպարԻ մոտ ծերունական մառազմ է. Անբուժելի է
Աաաա, ամենաշատ այֆոն ունեցող երկիրը՝ իմ երազանքի Հայաստան )))))))