Press "Enter" to skip to content

Նոր Տարվա գնումների վերջնական ցուցակ (թարմացվում է)

Ամեն ինչ կարգին սեղանի համար

Քանի որ այս օրերին շատ շատերն են ժամանակ ծախսում ամանորյա գնումների ցուցակ կազմելու վրա, մեր փորձագետները կազմել են գնումների վերջնական ցուցակը ռազմահայրենասիրական Նոր Տարվա համար։ Ներբեռնեք, քոփիփեյսթեք և վայելեք։ Վերջնական ցուցակը թարմացվում է։ 

  1. Բուդ (խոզի) 1 հատ. 2 եթե հյուրերը շատ են։ 3 եթե լավ պաշտոն ունեք։
  2. Բուդ (խոզի) սա մի անգամ էլ հիշեցնենք, որովհետև առանց սրա ձեր սեղանը խայտառակություն է։
  3. Հնդկահավ, եթե դուք մի փոքր ձև տված եք։
  4. Բադ։ Եթե դուք ահագին ձև տված եք։
  5. Բլինչիկ։ Որ մասնակցես «ասա որ մե՛ր բլինչիկն ամենահամովնա» համայկական մրցույթ-փառատոնին։
  6. Բլինչիկ սնկով։ Որովհետև դու չար կատակներ ես սիրում։
  7. Խավիար կարմիր։ Որովհետև ԽՍՀՄ-ում սա համարվում էր լավ սեղանի առաջին հատկանիշը։
  8. Խավիար սև։ 48%անոց սպառողական վարկ և դու Ամանորյա սեղանների թագավորն ես։
  9. Բաստուրմա։ Գնել այնքան բաստուրմա, որքան ուտում ես 5 տարվա ընթացքում։
  10. Սուջուխ մսային։ Բաստուրմայի ավելի համով, բայց գեշո ընկերը։
  11. Սուջուխ քաղցր։ Եթե ուտելուց ուշադիր նայես փորիդ, կարող ես նկատել, ոնց ես չաղանում։
  12. Ֆիլե։ Դե իրոք համեղա։
  13. Անհասկանալի սալյամի։ Որովհետև ֆիլեն առաջինն ա վերջանում։
  14. Ինչ-որ ձուկ։ Որը հաստատ թարմա։ Բերվելա 1 տարի առաջ Կամչատկայից ու իր վերջին 7 օրերը կանցկացնի ձեր սեղանին։
  15. Աղցան, մայոնեզախեղդ արած, 1-2 օրում փչացող։ Որ արկածախնդիր հյուրերը բավարարություն ստանան։
  16. Դոլմա։ Որովհետև դոլման մերն ա, ու թող ադրբեջանցին մռմռա։
  17. Պասուց դոլմա։ Որ վերջում զարմացած դեմքով թափեք ու ասեք «շատ լավն էր է, ի՞նչի չկերան»։
  18. Խորոված։ Եթե ֆանտազիա հեչ չունեք։
  19. Իշլի քուֆա։ Որովհետև Սահմանադրությունը արգելումա այս ուտեստը փորձել տարվա մյուս օրերին։
  20. Պանրեղեն։ Որովհետև 3 խառնած ախցաններից առաջացած գազերը հայ մարդու համար դեռ լուրջ մարտահրավեր չեն։
  21. Ռոկֆոր (էն բորբոսով պանիրը)։ Կա հյուր որ մտածում է «կարողա էս տարի դուրս գա՞»։ Նա անպայման կփորձի։
  22. Ձու։ Արի անկեղծ լինենք, առավոտը հո բուդ չես ուտելու՞։
  23. Կոլաներ։ Մեկա տոներից հետո գնալու եք մարզասրահ։ Պլյուս մի արկղ գնելու դեպքում ինչ-որ անորակ խաղալիք են տալիս, ԱՅՈ՛։
  24. Ջերմուկեղեն։ Նոր տարվա օրերին հայ մարդը պարտավոր է ընդունել միջին վիճակագրական մարդուն հասնող միներալների ու աղերի 1800%-ը։
  25. «Բնական» հյութ։ Որ կոլաներին առարկող հյուրին լուրջ դեմքով առաջարկեք 100% բանանաի, մանգոյի, անանասի, նարնջի ու պապայայի խառնուրդ «մուլտիֆրուտ» կոչվող զանգվածը։
  26. Լիմոնաթ։ Նոստալգիկ հյուրերի համար։
  27. Խոլոդեց։ Ավանդույթները պահողների համար։
  28. Սուշի։ Եթե աննորմալ եք։
  29. Ալկոհոլ։ Ամեն տեսակից։ Շատ։ Որ հյուրի մտքով ինչ անցնի, հաղթական դեմքով, հանեք դնեք դեմը՝ ան։
  30. Թթու։ Դե թթուն իրոք պետքա։
  31. Բողկ։ Որովհետև դուք լավ մարդ եք։
  32. Սացիվի։ Որովհետև ձեր տատը Վրաստանից էր։
  33. Ձիթապտուղ։ Որ 20 հյուրերից մեկը, ով գժվումա դրա համար, զբաղմունք ունենա։
  34. Տղեմալի, որ թաքցնես անհաջող խոզի բդի համը։
  35. Անհավանական քանակի պոպոկեղեն։ Հայու գենը տարվա սպիտակուցների չափաբաժնի 65% ստանում է հենց Ամանորին։
  36. Խմորողեն։ Իհարկե ոչ մի հյուր այնքան երկար չի մնա, որ հասնի աղանդերին, բայց չորացած միկադոն ուրիշ է էլի։
  37. Միրգ։ Միրգ գնելիս պետք է հաշվարկը կատարել հետևալ բանաձևով X*2+5կգ: Որտեղ X=թե դուք ու ձեր հյուրերը ռեալ որքան միրգ կուտեք։
  38. Չիր։ Որ մրգի էլ ավելի մեծ մասը թափեք։
  39. Ռուսական կոնֆետ։ Իբր թե հայկականից լավնա, որովհետև դուք մտածում եք որ այն արտադրվելա Լեոնիդ Բրեժնևի ժամանակ ու մինչև թարմա մնացել։
  40. Լավաշ։ Որ հունվարի 4-ին, երբ բոլոր խանութները բաց են, ապահովված լինեք չորացած և/կամ բորբոսնած լավաշով։
  41. Կոկորդիլոս։ Եթե 2015թ. հուշերը դեռ վառ են։
  42. Խաշ։ Եթե իսան չեք։
  43. Բուդ (խոզի) երբեք ավելորդ չի երրորդ անգամ հիշացնել, որովհետև առանց սրա ամոթա։

Կիսվեք ձեր տառապող ընկերների հետ։

Շնորհավոր Ամանոր։

2 Comments

  1. Lilit Hovhannisyan Lilit Hovhannisyan Դեկտեմբերի 29, 2017

    ԻԻի բաստուրման սուջուխից լավն ա…էն էլ շաատտ…բայց մնացածը վտոչկու

Մեկնաբանությունները փակ են.