Press "Enter" to skip to content

Նոր օրենքով ԱԺ-ում կարգելվի հայհոյել կանանց ներկայությամբ

Պատգամավորը որակում է օրինագիծը որպես քաղաքական հետապնդում
Պատգամավորը որակում է օրինագիծը որպես քաղաքական հետապնդում

ԵՐԵՎԱՆ — Նոր օրինագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանը վստահեցնում է, որ նման օրենքը կբարձրացնի ԱԺ վարկանիշը և ընդհանրապես բարոյական մթնոլորտը խորհրդարանում: Օրենքը ունի ընդունվելու լավ հնարավորություն, քանի որ շատ պատգամավորներ կաշկանդվում են դեմ քվեարկել նման առաջարկությանը:

«Ընդհանուր առմամբ իհարկե կողմ ենք, որ քֆուրների քանակը ավելի նվազ լինի խորհրդարանում», — բացատրում է ՀՀԿ խոսնակ Վահրամ Բաղդասարյանը, — «Սակայն մյուս կոմղից կարծում եմ, որ ազնիվ չէ այդքան անձնավորված օրենք ընդունել.. Իսկ բոլորը հասկանում են, որ օրենքի թիրախը մեր Առաքել Մովսիսյանն է»:

«Առաքելը հստակ ասեց, որ կողմ քվեարկողը #$@ է... հիմա էլ ո՞նց քվեարկենք..», - պատգամավոր
«Առաքելը հստակ ասեց, որ կողմ քվեարկողը #$@ է… հիմա էլ ո՞նց քվեարկենք..», — պատգամավոր

ՀՀԿ մյուս պատգամավորները ևս վերապահումով են մոտեցել օրենքի նախագծին: ՀՀԿ առավել կիրթ դեմքի արտահայտությամբ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նշել է. «Այո, պարոն առաքելյանը այլընտրանքային բառապաշարի կրող է, սակայն նա ունի նաև օգտակար և դրական կողմեր… օրինակ… դե.. Ասենք` հրաշալի խորովածի բաստուրմա է դնում»:

Օրենքի նախագիծը պետք է քվեարկության դրվի շաբաթվա սկզբում, սակայն արդեն այսօր առավոտյան Առաքել Մովսիսյանը հասցրել է քֆուր դնել կողմ քվեարկողների վրա:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ցավով է արձանագրում տվյալ փաստը. «Անկեղծ ասած արդեն պատրաստվում էի կողմ քվեարկել քֆուրների սահմանափակմանը, սակայն ցավոք դրա վրա քֆուր դրվեց… Հասկանալի է, որ տեխնիկական պատճառներով այլևս չեմ կարողանա դա անել…»:

6 Comments

  1. Ara dyq lriv lakotnereq??? De esel asumem ov chqvearki dra #@£-i. Kam ov petakan poxer@ uti drancel het@ de esorvanic chuteq. Et qfurov na saxit storacrec u dzez hasnuma kap chuni kqverarkeq te ce ete dzer vrov tenc bana asum u remen duq etpisineq

Մեկնաբանությունները փակ են.