ԵՐԵՎԱՆ — Ընտրական օրենսգքի բարեփախման շրջանակներում ՀՀԿ-ն առաջարկել է իջեցնել ալկոհոլային ըմպելիքների գինը, որը իր հերթին պետք է նպաստի վստահության մթնոլորտի ստեղծմանը ընտրական ժամանակաշրջանում:
«Դա միայն մենք չենք ասում: Դա ասում են նաև գիտնականները. այո, ալկոհոլը նպաստում է ավելի անմիջական, մտերմիկ և վստահելի մթնոլորտի ստեղծմանը», — բացատրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը — «Իսկ վստահությունը հենց այն է, ինչ մեզանից պահանջում են թե մեր քաղաքացիները, թե միջազգային հանրությունը»:
Ընդդիմությունը առայժմ չի արձագանքել և լուռ հետևում է գաղափարի առաջխաղացմանը: Համաժողովրդական շարժումներից մեկի առաջնորդ Լևոն Զուրաբյանը զգուշորեն կիսվեց մտահոգություններով. «Դե առայժմ դժվար է վիճել, որովհետև… դե, տեխնիկապես այո, ալկոհոլը հանում է լարվածությունը և ստեղծում անկաշկանդ մթնոլորտ, սակայն չեմ կարծում դա այն վստահությունն է, որը փորձում ենք ստեղծել ընտրությունների շուրջ»:
Սոցիոլոգ-տիեզերագնաց Ահարոն Ադիբեկյանը վստահեցնում է, որ ընդդիմությանը արվել է «շախ և մատ»` հաշվի առնելով առնելով իշխանական առաջարկի փաստացի արդյունավետությունը:
«Չկա այնպիսի մասնագետ, որը կհերքի ալկոհոլի արդյունավետությունը միջմարդկային վստահության ձեռքբերման հարցում: Ուստի և իշխանության առաջարկը միանշանակ բավարարում է Վենետիկենց տղաների պահանջները», — եզրափակեց սոցիոլոք-հետախույզը:
վերջապես մի լավ լուր
Ախպեր, էտ տ… տեսանկյւն ւ ւնի .
Իբր թէ ինչ????? ՈՐՊԵՍԶԻ ՇԱՏ ԽՄԵՆ ՙև ԲԱՆ ՉԳԻՏԱԿՑԵՆ և չ հասկանան, և ՁԵԶ չանհ,անգստացնեն, գոնե դուք հասկացեք, հաջորդ դրական ,,ԲԱՐԵՓՈԽՈՒՆԵՐԻՆ ,,ՙ ենք սպասում, կարող եք ?? որևե բանով ուրախացնել…………
մանավանդ ձերոնց սարքածը խմում են չեն հասցնում մտերմանալ
hima el alkaholi azdecutyan qoxi tak kexciqneri sharan eq mshakel da nor metod klini gitutyan asparezum