Press "Enter" to skip to content

ԿԸՀ նախագահը մեծ ակնկալիքներ ունի նոր «Աստղային պատերազմներից»

«Կարծում եմ հիմնական սխալը դա ջեդայի սուրը ձևափոխելն է», - Մուկուչյան
«Կարծում եմ հիմնական սխալը դա ջեդայի սուրը ձևափոխելն է», — Մուկուչյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը համաձայնվել է հարցազրույց տալ մեր լրագրողին միայն այն պայմանով, որ զրույցը կլինի Աստղային պատերազմների թեմայով: Ներկայացնում ենք հարցազրույցը ամբջողությամբ:

Լրագրող — Շնորհակալություն, պարոն Մուկուչյան այս թեժ պահին հարցազրույցի հրավերը չմերժելու համար:

Մուկուչյան — Ոչ մի խնդիր: Կարծում եմ կոռեկտ չէր լինի մերժել հարցազրույցը Force Awakens սիքվելի պրեմիերայի շեմին: Ուշադրությամբ լսում եմ ձեզ:

Լր. — Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս նոր ֆիլմից և ինչպես եք պատրաստվում դիտել այն և արդյոք ներկայացնելու եք փաստարկներ ՀԱԿ-ի վերջին դիմումը մերժելու համար:

Մու. — Սկսեմ երևի առաջին հարցից: Կարծում եմ Հարիսոն Ֆորդը մեզ անակնկալներ կմատուցի այս նոր սիքվելում թե դերասանական խաղով, թե տարիքային շարժուձևով: Ակնկալիքներ ունեմ նաև Չուբակայից, որը իմ ամենասիրված կերպարն է կինեմատոգրաֆի մեջ:

Լր. — Իսկ.. ՀԱԿ-ի դիմումի պահը?.. Էդ կեղծիքների հետ կապված?…

Մու. — Գիտեք… չեմ կարծում կոռեկտ է Star Wars-ի նոր ֆիլմին ընդառաջ ժամանակ ծախսել այլ հարցերի վրա: Եթե էլի հարցեր կան, խնդրեմ: Եթե չէ, կներեք, բայց..

Լր. — Շատ լավ: Իսկ ինչպես եք վերաբերվում Լեյա արքայադստեր ծերացած կերպարին?

Մու. — Այ էս ուրիշ: Ասեմ, որ Լեյան երբեք սեքսուալ արտաքին չի ունեցել, սակայն դա իրեն չի խանգարել դառնալ սեքս խորհրդանիշ: Կարծում եմ հիմա նա անցում պետք է կատարի ավելի դրամատիկ դերերի և այս նոր ֆիլմում իրեն առավել խանարհ դրսևորի:

Լր. — Շաքարով ընդհատեմ: Իսկ դուք տեսել եք ընտրակեղծիքների վիդեոները յութուբում? Էն որ խլում են կամեռաները, թքում են լրագրողների վրա, փող են բաժանում: Ինչ տպավորություն եք ստացել դրանցից?

Մու. — Այս հարցազրույցը ավարտված է: Ախր հստակ պայմանավորվել էինք` եթե հարցազրույց եք վերցնում ապա ՄԻԱՅՆ Star Wars-ի մասին… Ցավում եմ, որ լրագրողները չեն կարողանում լինել պրոֆեսիոնալ:

2 Comments

  1. Նվեր Ղարիբյան via Facebook Նվեր Ղարիբյան via Facebook Դեկտեմբերի 21, 2015

    Սեղմեք Like (y)

    Բիզնես լուր էջին և տեղեկացված կլինեք ամենահետաքրքիր հավաստի նորություններից,բիզնես և մարքետինգային խորամանկություններից,կրեատիվ մոտեցումներից,ուսուցանող պատմություններից և այն ամենից,ինչը ձեզ կօգնի նոր և արդեն ստեղծված բիզնեսում և ընդհանրապես ողջ կյանքում: https://www.facebook.com/pages/%D4%B2%D5%AB%D5%A6%D5%B6%D5%A5%D5%BD-%D5%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82/502468459909666

    Եթե հավանեցիք, կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Մեկնաբանությունները փակ են.