Press "Enter" to skip to content

Օրինաց երկիրը մոռացնող սարքերի տենդեր է հայտարարել

dfvw
Շահգելդյան. «Եթե ունեք արտադրող գործարանի համարը կամ Ուիլ Սմիթի հեռախոսահամարը, օգնեք մեզ»

Համաձայն «Օրինաց երկրի» պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության, կուսակցությունը ցանկանում է ձեռք բերել 200-300 մոռացնող սարքերի խմբաքանակ: ՕԵԿ-ից վստահեցնում են, որ մրցույթը կանցկացվի անաչառ և տենդերը կհաղթի այն ՍՊԸ-ն, որն իսկապես լավագույն գինը կառաջարկե: «Հավատացե՛ք ծանոթ/բարեկամ տարբերակը այստեղ չի աշխատելու: Նախ, որովհետև սարքերը մեզ խիստ անհրաժեշտ են ու հնարավորինս շտապ, հետո` արդեն հարցուփորձ ենք արել ծանոթ/բարեկամների շրջանակում և պարզվել է, որ ոչ ոք մեզ չի կարող օգնել», — բացատրեց ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Նա նշեց, որ մոռացնող սարքը կօգտագործվի ընտրազանգվածի հետ աշխատանքներում. «Հիմա փորձում ենք ստեղծել Հայկական վերածնունդ կուսակցությունը կամ դաշինքը, կամ շարժումը, կամ նախաձեռնությունը… այդ նոր քաղաքական միավորը ու հիմնական խոչընդոտը բնակչության լավ հիշողությունն է: Նախատեսում ենք, ստեղծել կամավորների խմբեր, ովքեր մոռացնող սարքով զինված տետ-ա-տետ զրույցներ կունենան ընտրողների հետ և կօգնեն նրանց ազատվել այդ չարաբաստիկ հիշողություններից», — պատմեց պատգամավորը:
ՕԵԿ-ը խոստանում է չչարաշահել սարքը ու ջնջել միայն 2008-2015 ժամանակահատվածում ձեռք բերած հիշողությունները:

Գինը խնդիր չի
Մեկ անգամ ել եմ ուզում ընդգծել, որ գինը խնդիր չի

«Հենց այս հատվածում է զետեղված ամենատհաճ նստվածքը մեր գործունեության մասին, մուրաբայի հետ ասոցիատիվ կապը և այլն: Երբ ազատվենք դրանից Արթուր Բաղդասարյանին կրկին կհիշեն որպես երիտասարդ, շիտակ և խարիզմատիկ քաղաքական գործիչ, ԱԺ Նախագահ և սկզբունքային ընդդիմադիր», — ասում է Շահգելդյանը` հավելելով, որ դեռ ոչ մի գնային առաջարկ գրասենյակը չի ստացել. «Կա՛մ ՀայՓոստն է սարսափելի վատ աշխատում, կա՛մ գործարարները չեն շտապում մեր տենդերին մասնակցել: Ուզում եմ ևս մեկ անգամ հստակեցնել, սարքը անձամբ տեսել եմ հոլիվուդյան մի քանի դերասանների ձեռքում: Գինը խնդիր չէ»:

6 Comments

  1. Karen Tumanyan Karen Tumanyan 21/10/2015

    Ha hertakan kapikutun heto??????????

  2. Emil Markosyan Emil Markosyan 21/10/2015

    Բացարձակ սուտ էէէէէ, ճստ հավաստի աղբյուրների ՕԵԿ-ը արդեն ձեռք է բերել 300-400 հատ ժամանակակից լրագրողական հոգնաներ, որոնք մտադիր են օգտագործել ըստ նշանակության սույն թվականի նոյեմբերի 1-ից…

  3. Emma Grigoryan Emma Grigoryan 22/10/2015

    Ինչքան անհեթեթ բառերի շարան կա, իրաի հետևից գրում են, իսկ իմաստըըը…

Մեկնաբանությունները փակ են.