ԵՐԵՎԱՆ — Քաղաքապետարանը երկուշաբթի իրականացրեց Մոսկովյան փողոցի վրայի բավական նորմալոտ շենքի բացման արարողությունը: Բացման արարողությանը ներկա էին ճարտարապետներ, քաղաքաշինության նախարարության պաշտոնյաներ և ՀՀ հիմնադիր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
«Տեսնում եք, որ նաև կտրուկ զզվանք չառաջնող շենքեր էլ ենք բացում: Ինչո՞ւ չեք դրա մասին խոսում», — իր բացման խոսքում նշեց Նարեկ Սարգսյանը — «Այ կոնկրետ այս շենքը վստահ եմ բավական ներդաշնակ է իր ճարտարապետությամբ քաղաքի ավանդույթներին: Չի կարելի միայն վատը լուսաբանել:»
Քաղաքաշինության նախարարությունը ևս կոչ է արել լրատվամիջոցներին կենտրոնանալ տվյալ շենքի վրա. «Ըհըն, տեսաք որ Երևանում մենակ անասուն ճարտարապետությամբ շենքեր չենք կառուցում: Նաև մեղսունակ բաներ էլ ենք անում էլի», — նշված է քաղաքաշինության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:
«Մենք խնդրում ենք ամեն անգամ երբ լրագրողները լուսաբանում են հին Երևանի շենքերի ավիրումն ու դրա փոխարեն նոր ու անճաշակ շենքի կառուցումը, թող նաև զուգահեռ հիշատակեն այս ճարտարապետական դրվագը», — նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ հիմնադիր ճարտարապետը նաև խոստացել է, որ Հյուսիսային պողոտայում կարող է շուտով ներդվել միասնական ճարտարապետական գիծ. «Մենք չենք դոփում տեղում. հասկանալով, որ Հյուսիսային պողոտայում բացակայում է որևէ ընդհանուր ճարտարապետական գիծ` հաջորդ տարի բոլոր շենքերի վրա կքանդակենք մեկ միասնական սիմվոլ: Առայժմ տատանվում են թիթեռի և քաղաքապետի կիսանդրու շուրջ»:
Իսկ այդ ընթացքում նոր շենքի բացմանը արձագանքել է նաև միջազգային հանորթյունը: ՄԱԿ-ի մշակութային բաժինը ներառել է նոր շենքը «շենքեր, որոնք կտրուք զզվանք չեն առաջացնում» համաշխարհային մշակույթի ժառանգության շարքում:
Սարյան փողոցը չէ, Մոսկովյան է 🙂
Nareek@ inch imana?
Amen inch Kentronov chi sahmanapakvum…bolor shinutyunner@ karuceis lav klini gexecik tesq tan,vor gexeckana amboxj Erevan@.hamaynqneri shenqer@ karopkaneren isk kentronin@ elitar
ավելի այլանդակ շենք հնարավոր չէ պատկերացնել…..
սիմվոլի գաղափարը լավն ա
Minch der inke kafedrai varicher institutum urish politikaer varum . Poxe poxume mardkanc
երգիծական հոդվածի հեղինակը իրոք կարծում ա որ էս շենքը ավելի-քիչ-անասնությու՞ն ա !
իրոք կարծում եք, որ պակաս “անասուն” ա՞: