Press "Enter" to skip to content

Էրեբունի վարչական շրջանի պատվիրակության այցը Արաբկիր արժեցել է 950,000 դրամ

Դեպի
Նուբարաշեն վարչական շրջանը խոստանում է Արաբկիր այցելելուց չգերազանցել 2 միլիոնը

Հուլիսի 14-15-ը Երևանի էրեբունի վարչական շրջանից պատվիրակություն է մեկնել Արաբկիր վարչական շրջան` կրթական և մշակութային կապերի ամրապնդման և փորձի փոխանկման նպատակով: 12 պատվիրակների մասնակցությամբ Ճանապարհորդության ընդհանուր արժեքը կազմել է 950,000 դրամ. այն կազմակերպել է մրցույթում հաղթած «Relative & Acquaintance» ՍՊԸ-ն, որ պատվիրակներին ապահովել է լավագույն միկրոավտբուսներով, ճաշկերույթներով և հյուրանոցով: Մեր հարցին թե ինչու են պատվիրակները գիշերել Արաբկիր վարչական շրջանի հյուրանոցներում, այլ ոչ թե վերադարձել տուն, մամուլի և արտաքին կապերի պատասխանատու Անժելա Մանուկյանը պատասխանեց. «Աշխատանքային խորհրդակցությունը նախատեսվածից երկար տևեց` մինչև ուշ ժամ քննարկում էինք շրջանների խնդիրները: Իսկ ուշ ժամերին ինչպես տեղյակ եք, քաղաքում տրանսպորտը անկանոն է գործում, Էրեբունի գնացող ավտբուսներ չկան ընդհանրապես: Դրա համար էլ պատվիրակները ստիպված էին գիշերել հյուրանոցում, որտեղ ցավոք սրտի ազատ էին միայն լյուքս և նախագահական դասի համարները»: Պատվիրակության 6-անգամյա սնունդը Մանուկյանը բացատրեց քննարկումների ինտենսիվությամբ. «Իսպապես հալ չէր մնում վրաներս, այնքան բուռն էինք քննարկում շրջանների խնդիրները»:
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը նախ կոչ արեց գոնե ամառվա ամիսներին քիչ բարձրաձայնել կոռուպցիոն ռիսկերի մասին` հորդորելով վայելել հրաշալի եղանակը: Այնուհետ մեզ ասացին, որ եթե սկսեն մանրակրկիտ ուսումնասիրել էրեբունցիների այցը Արաբկիր, ստիպված կլինեն վերծանել նմանատիպ դեպքերի մի ամբողջ շղթա, որը կապականի ամառային հանգիստը. «Հիմա եթե դա բացեցինք, պետքա նաև քննարկենք ինչի է Կենտրոն վարչական շրջանը Ավան վարչական շրջան այցի վրա 5.5 մլն դրամ ծախսել, ինչի է Մալաթիան Նոր տարուն Սեբաստիային շքեղ նվերներ արել, ինչու Վանաձորի քաղաքապետարանը Գյումրի այցելելու համար վարկ վերցրեց: Հասկանու՞մ եք որքան գործ կբացվի», — նշեց խորհուրդի ռազմավարական ծրագրերի ղեկավար Անանիա Ալիխանանը:

29 Comments

  1. Robert Avagyan Robert Avagyan 17/07/2015

    chi el amachum knik halov inch heqiata patmum. Taxi chkar qaxaqum gisher@? lüx hamarum pti qneiq ay… 6 angam vor uteq xmeq hastat jamanak cheq unena el inch vor ban qnnarkelu. 6 angam ova kam el hac utum ay xozer, amota… heto el asum en byujen datarka

  2. Mi hat kartacek e’s xexkatakutyun@
    Yerevanum??
    Vortex taksiner tapac en orva cankacac Jamin
    6 angam zxktvel??
    Et inch ek knnarkel??
    Sa mer erkri mini artacolumn e
    Xaytarakutyun
    Zzvankutyun
    Dzer LAPAC@ dzer kteric kga

  3. Hayk Hayk 17/07/2015

    Իսպապես հալ չէր մնում վրաներս?

  4. esranq lriv Vad en …ba dzer gortsi anune inch a ? ay IBR TE koruptsyai DEM payqari besedka…

  5. ARAMNA ARESHTSI ARAMNA ARESHTSI 18/07/2015

    ARA INCH CHUZOZ AZG DURS EKAQ BAYC… MARDIK GNACELEN, LAV EN AREL, XOM AMEN OR TENC BANER CHEN ANUM, MI ANGAMA ELI.

  6. Arminka Arminka 18/07/2015

    erxeq turkqy tenum uraxanum a. amot a, ZSPEQ DZEZ, CHE VOR MENQ HAY ENQ!!!!

  7. Tatosik Manumentsi Tatosik Manumentsi 18/07/2015

    ES ASTICHANI CHHUZOX!!! ARA DZER POXEROV EN GNACEL VO TENC VARVUM EQ: GNACEQ DZER GORCEROV ZBAXVEQ, INCH IRAVUNQOV EQ URISHNERI GORCERI MEJ MTNUM???????

    • Մարի Մարի 19/07/2015

      Բա ու՞մ փողերով են գնացել: Կարո՞ղ ա մեզնից չեն հավաքում լկտիները:

  8. Մարդիկ “ՍԿԱՅՊԻ” միջոցով հարսանիք են անում. փեսան` ԱՄՆ, կինը` ԶԻՄԲԱԲՎԵ, իսկ էս մեր խելոքները պատվիրակությունով գնում են հարցեր քննարկելու և ՄԻԼԻՈՆՆԵՐ ծախսում. Ավելի լավ կլիներ ասեիք “ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՂ ՈՒՆԵԻՆՔ, ՉԳԻՏԵԻՆՔ ՈՆՑ ԾԱԽՍԵԼ. ԳՆԱՑԻՆՔ ՎԱՏՆԵԼՈՒ ՓՈՂԵՐԸ, ԷՆ ՏԵՂ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՀԱՆԴԻՊԵՑԻՆՔ ՄԵՐ ԽԵԼՔԻ ևՍ ՄԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ. ՆՍՏԵՑԻՆՔ, ԶՐՈՒՑԵՑԻՆՔ, ԽՈՍՔԻՑ ԽՈՍՔ ԲԱՑՎԵՑ. ՈՒ ՏԵՆՑ ԱՄԵՆ ԻՆՉ ԷԼ ՔՆՆԱՐԿԵՑԻՆՔ. ” Այ սենց ավելի լավ ա հնչում!

  9. aram aram 18/07/2015

    Et Erebunin u Arabkiry nor petutjunner en?

  10. Nara Nara 19/07/2015

    и смешно и грешно

  11. anulikggg@mail.ru anulikggg@mail.ru 20/07/2015

    ERXEQ amota iroq dzez zspeq turq@@@ nayum uraxanum a mer vra!!!!!

Մեկնաբանությունները փակ են.