Press "Enter" to skip to content

Հակակոռուպցիոն խորհուրդը 1 օրով Երևան է հրավիրել Միխեիլ Սահակաշվիլիին

Սահակաշվիլին կսովորեցնի բռունցով սեղանին հարվածելու 17 եղանակ
Սահակաշվիլին կսովորեցնի բռունցով սեղանին հարվածելու 17 եղանակ

Հայաստանի հակակոռուպցիոն խորհուրդը մեծ ոգևորությամբ է դիտել Օդեսայի մարզային ադմինիստրացիայի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի Ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութերը: Խորհրդի վերջին նիստին որոշում կայացվեց մեկ օրով նրան հրավիրել Երևան, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդատվություն տրամադրելու համար: «Ցավոք բյուջեում բավականաչափ գումար չկա, դրա համար մենք մեզ միայն մեկ օր կարող ենք Սահակաշվիլի թույլ տալ: Տեխնիկապես մեկ աշխատանքային օր, այսինքն 8 ժամ, որից մեկը դե ընդմիջում է` այսինքն 7 ժամում պետք է մաքսիմալը քաղենք Սահակաշվիլից»: Օրակարգից արդեն հանել են սուրճի ընդմիջումներն ու բացման խոսքերը, այսպիսիով խնայլեով տասնյակ րոպեներ Սահակաշվիլիի թանկարժեք ժամանակից:
«Շատ ենք սիրում նրա տեսանյութերը, եթե մեզ էլ սովորեցնի ինչպես տենց մունաթով խոսել կոռումպացված չինովնիկների հետ, գուցե ին-որ բան իրք տեղից շարժվի», — նշեց խորհրդի անդամներից մեկը:
Խորհրդի ներսում ի սկզբանե կար, որոշակի դիմադրություն. «Այ մարդ էդ վրացին պետքա գա՞ մեզ սովորացնի ոնց պայքարենք: Ավելի լավա թող խինկալի սարքի», — նշեցին մի քանի անդամներ, ովքեր ցանկացան անանուն մնալ:
Համաձայն անկախ մասնագետների Սահակաշվիլիի մեկ րոպեն իր արդյունավետությամբ հավասար է խորհրդի 3-4 շաբաթվա քրտնաջան, կենտրոնացված աշխատանքին: Նրա այցի արդյունքում խորհուրդը կկատարի ռազմավարական ծրագրով նախատեսված գործողությունների պլանը մինչև 2016թ.: Եթե հնարավոր լինի տարեվերջին համոզել խորհրդի անդամների չմասնակցել ամանորյա ճաշկերույթին, ապա հնարավոր կլինի ևս մեկ օրով Երևան հրավիրել Սահակաշվիլիին` հակակոռուպցիոն պայքարի արդյունքները հասցնելով արդեն 2017թ. ցուցանիշներին: Պատրաստ են արդյոք խորհուրդի անդամները այդ քայլին, թե ոչ պարզ կդառնա դեկտեմբերից ոչ շուտ:

3 Comments

  1. Nenc poqr erkir e mer Hayastan@.vor cankacac qaxaqaci kara aveli lurj dexamijoc ta korupciaic azatvelu hamar. Uxaki mi hat mikrafon dreq inch vor mi tex,vor artahaytven mardik,aranc nerkayanalu. Ardyunqum kimananq ov erb ich e anum,kam arel………..

Մեկնաբանությունները փակ են.