Press "Enter" to skip to content

Բացահայտում. կաշառքների մեծ մասը իրականում լավություն է

c
Լավությունը տարբեր դրսևորումներ ունի

ԵՐԵՎԱՆ — ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ուսումնասիրել է ավելի քան 300 այսպես կոչված «կոռուպցիայի» դեպք և ուշագրավ եզրահանգումների է եկել` պարզվում է նման դեպքերի զգալի մասը պարզապես լավության դեպքեր են: «Ավելի ու ավելի հաճախ ահազանգեր ենք ստանում, թե իբր այս պաշտոնյան է կաշառք ստացել, այսինչ մրցույթը անարդար է անցկացվել, մինչ դեռ խորը ուսումնասիրելուց ակհայտ է դառնում, որ ուղղակի մեկը մյուսին լավություն է արել», — պատմեց խորհրդի առաջատար փորձագետ Կովալնկո Քարամյանը:
Նա գտնում է, որ չի կարելի կոռուպցիայի պիտակը փակցնել առանց յուրաքանչյուր դեպքը մանրակրկիտ ուսումնասիրելու` բերելով դատավոր Ֆեմիդյանցի օրինակը, ով Lexus մակնիշի մեքենա էր նվեր ստացել իր դատարանում անմեղ ճանաչված մեղադրյալից: «Մի պահ մտեք այդ մեղադրյալի գլխի մեջ, փորձեք հասկանալ նրա ապրումները` քո առջև երկար տարիներով ազատազրկման հեռանկար է, մեկ էլ անսպասելիորեն քեզ արդարացնում է դատավորը: Ինչ տեսակի մարդ պետք է լինես, որ չուզենաս այդ դատավորին մի չնչին լավություն անել, մի շնորհակալություն հայտնել», — շարունակեց փորձագետը:
«Ե՞րբ մենք այդքան ցինիկ դարձանք, որ էլ չենք կարող պետավտոտեսուչին տալ 5000 դրամ ուղղակի նրա տրամադրությունը բարձրացնելու համար: Ինչո՞ւ չի կարելի խրախուսել լույսի մարդուն, ով իրեն չխնայելով նվազեցրել է ձեր սպառված էլեկտրաէներգիայի գինը: Ո՞վ ասեց, որ չի կարելի քրոջդ որդուն աշխատանքի տեղավորել քո նախարարությունում, երբ գիտես, որ նա գործազուրկ է», — նշեց Քարամյանը:
Կոռուպցիոն խորհուրդը կշարունակի ավելի խորքային և մանրակրկիտ ուսումնասիրել կոռուցպիոն ահազանգերը և նրա ետևում թաքնված մարդկային պատմությունները:

2 Comments

  1. dzer humorn urisha eli…apreq erkar SERGEY,NAREK,MHER…u myus mardik…………giteq che? aprili haxordum@ maysinem nael???)))))))))))

Մեկնաբանությունները փակ են.