
Սփյուռքի նախարարությունը ողջունում է մասնավոր բիզնեսի նախաձեռնությունը անապահով ընտանիքներին բնակմակերեսով ապահովելու գործում: Վերջերս տեղեկացանք, որ Քիմ Քարդաշյանը հողատարածք է ստացել հայտնի Վահակնի թաղամասում: Սփյուռքնախը հորդորում է բոլոր մնացած բիզնեսներին միանալ այդ հրաշալի նախաձեռնությանը: «Այս քայլը առավել ողջունելի է նաև այն պատճառով, որ Քարդաշյանը ծագումով գյումրեցի է, այսինքն կարող է համարվել աղետի գոտուց տուժած: Հուսով ենք այլ շինարարական ընկերությունները նույնպես կմիանան այս նախաձեռնությանը», — նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախաձեռնությունը կարող է սկիզբ տալ «Արի տուն. ամեն ինչ պատրաստ է» ծրագրին, որի վրա արդեն մեծ եռանդով աշխատում է նախարարությունը: Կայծակնային արագությամբ, մոտակա 2-3 տարիների ընթացքում նախարարությունը կկազմի Հայաստանում բնակելի տարածք չունեցող հայտնի հայերի ցանկ և կդիմի մասնավոր բիզնեսին` նրանց աջակցելու համար: «Իհարկե կար ցանկություն բյուջեից խնդրել այդ գումարը, բայց դե էս պահին ոնց-որ էդքան լավ չի մեր բյուջեն», — նշում է նախարարը: Արդեն շրջանառվում են այնպիսի անուններ ինչպիսիք են Անդրե Աղասին, Շերը, Դավիթ Նալբանդյանը և Քրիստինա Ագիլերան: «Քրիստինա Ագիլերայի հայ արմատները թեև մի փոքր վիճելի են, բայց որքան հաճելի կլինի, որ նա ևս մի քանի քառակուսի մետր ստանա Հյուսիսային պողոտայում»,- հստակեցնում է նախարարը:

Նախաձեռնությանը մեծ ոգևորությամբ արձագանքել է քաղաքաշինության նախարարությունը. Հայաստանը հայտնի հայերով բնակեցնելը կարող է դառնալ այն լիցքը, որը կրկին կուռճացնի անշարժ գույքի գները: «Տեսնում եք, էդ էլիտար բնակարանները` դատարկ մնացել են: Եթե ամեն էլիտար շենքում 1-2 հայտնի մարդ բնակվի շինարարական ընկերությունները կրկին հնարավորություն կստանան թիվ կրակել քառակուսի մետրի համար», — վստահեցրեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը. «Ես օրինակ Ագիլերայենց շենքում մի հատ երկու սենյականոց արդեն վերցրել եմ»:
Վահակնի թաղամասի բնակիչները ոչ միայն պատրաստակամ են ընդունել նոր հարևաններին, այլև պատրաստվում են Քարդաշյանների ապագա տանը հարակից փողոցը անվանակոչել նրա անունով` Քարդաշյան նրբանցք:
)))
anharmar e eli, greluc heto mi angam kardaceq u tarasxaner@ uxxeq
Умор@ ачохвец…
Hrashali e)))
ha kardacin coments mi nyuti tak vor grelei xelnqer@ sharjvav 😉 vor petqa anapahov @ntaniqnerin tun tan voch te Qimmin vor 1897987 tun arden uni 😉
Կիմի պատվին այսւհետ Վահագնի թաղամասը կկոչվի Վահակնի
Gone dzer nyuterov hogis hovacnem?
Nkari vra ufo a te dron? Teseleq? Mair hayastani dzax tevi mot?
https://m.facebook.com/profile.php?id=264874413697655
ZIL ER!!!!!!!)))))))))))))
moracaq vor Tashirum hay chakertavor astxerin erevanum bnakaranner nvirecin?ev heto ov e asum vor harustnerin nver chen talis?manavand tvoxn el Hovnanyannern en .
xexj anapahov @ntaniq tun chunein varcov ein aprum verjapes artarutyun@ verakangnvec kece mer KARAVARUTYUN@ ashxari amena MARDASER karavarutyun@ ASHXARUM =D
spaseliqner unen dra hamarel lav shat lav nverneren anum
spaseliqner unen dra hamarel lav shat lav nverneren anum
Vaxus aydgan chei sisagel bravo!
???
Բա ՀրաՆՈՒՇԵՆՑ շենքում բնակարան չեք գնել?