Press "Enter" to skip to content

ԱԺ-ն արագ ընդունեց Քիմ Քարդաշյանին վերաբերող օրենքների փաթեթը

Նոր օրենքները կարղ են երկնիշ տնտեսական աճ ապահովել
Նոր օրենքները կարող են երկնիշ տնտեսական աճ ապահովել

Ազգային ժողովը այսօր աշխատում է կրկնակի ծանրաբեռնված. բացի հաստատված օրակարգից խորհրադարանը քվեարկեց մի շարք նոր օրենքների շուրջ: Մասնավորապես ապրիլի 8-ից հատուկ հարկ է սահմանվում ՀՀ տարածքում ռեալիթի շոուների նկարահանումների համար: Մեկ այլ որոշումով` մեկից ավել ազգանուն ունեցող զբոսաշրջիկները Հայաստան մուտք գործելիս պետք է վճարեն 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ այս նոր օրենքները որևէ կապ չունեն Քիմ Քարդաշյանի այցի հետ. «Ռեալիթի շոուները հարկելու մասին օրենքը մենք մի քանի տարի է` քննարկում էինք: Իսկ այն փաստը, որ Քարդաշյանը ամուսնանալուց հետո դարձել է Քարդաշյան Ուեսթ, նույնպես ոչ մի կապ չունի մեր նոր տուրքի հետ: Ուղղակի երկու ազգանունը լրացուցիչ ծանրաբեռնում է մաքսային ծառայությունների աշխատակիցներին»: Նա հավելեց, որ մոտակա մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է հետևյալ սննդամթերքի զգալի թանկացում` խորոված, թան, տոլմա, պանիր, թարխուն, քյաբաբ և տնական օղի:

Փորձոմ
Մեկնարկում է «Ոչ մի կոպեկ Քիմ Քարդաշյանից» շարժումը

Արարբկիրի թաղապետարանը, որը երեկ տուգանք սահմանեց Արաբկիրի տարածքում անգլերեն խոսելու համար, նույնպես հերքում է, որ որոշումը պայմանավորված է Քիմ Քարդաշյանի այցով: Երևանի ավագանի Ստյոպա Սաֆարյանը այնուամենայնիվ որոշակի օրինաչափություն է տեսնում այս ամենի մեջ. «Պարզից էլ պարզ է, որ իշխանությունները ուղղակի փորձում են մաքսիմալ գումար կորզել հեռուստաաստղից. բյուջեն լցնելու խղճուկ փորձեր են»:
Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Marriott հյուրանոցի շրջակայքում կրկին հայտնվել են պարկովշիկներ, որոնք սակայն արդեն պահանջում են 700 դրամ: Անշարժ գույքի շուկայում աշխատող մասնագետները արձանագրել են Ամիրյան փողոցի վրա գտնվող բնակարանների կտրուկ արժևորում: Իսկ Արտաքին գործերի նախարությունում աշխատող տղամարդիկ որոշել են մոտակա մեկ շաբաթը մինչև ուշ մնալ աշխատանքի վայրում: «Ոչ մի կապ չունի այն փաստի հետ, որ ուղիղ Marriott-ին ա նայում պատուհանս: Իրոք լիքը գործ ունեմ անելու», — վստահեցրեց 24-ամյա կցորդ Գառնիկ Մելքումյանը:

28 Comments

  1. Shush Manukyan via Facebook Shush Manukyan via Facebook 08/04/2015

    Iroq vor 80% jshmartutyun

  2. Eva Stepanyan via Facebook Eva Stepanyan via Facebook 08/04/2015

    Klpenq u bac toxnenq ???

    • Kristoff Kristoff 10/04/2015

      dnum en prosto hima der shyotchiknern en sarqum vor haqnenq))))))))

  3. bac inch dishoke eq ara…mard@ esqan bana anum, duq el dranov apacucum eq, vor , ete iran@ ashxatanqa etpisi linel@, dzer@-aprelakerp u moric jarangutyun!

  4. Emma Manukyan via Facebook Emma Manukyan via Facebook 08/04/2015

    ArmComedy.com dzer texteri tak gone greq,vor sa humore ,te che mardik dnumen lurj lurj qnnarkumen????

  5. Ես թեև կասկած չունեմ, որ տենց կլինի, բայց ես առաջարկում եմ, որ Սերժ Սարգսյանը ընդունի Քիմին և նրան Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշան տա:

  6. Tatevik Philipp via Facebook Tatevik Philipp via Facebook 08/04/2015

    ??? Inch el hayin patahi, hayn ir humoritz ch hrajarvi 😉

  7. Ba tualet gnalu hamar Nalog chka?:D Marrioti povri het xosum eq Kimi utelikneri mej lucoxakana lcnum u Amen tualet gnalu hark@ 120€

  8. Arman Sargsyan via Facebook Arman Sargsyan via Facebook 08/04/2015

    100 dram pox tveq es karavarutyany , vor gone hac arnen uten

  9. Rimma Poisson via Facebook Rimma Poisson via Facebook 08/04/2015

    Meronqel arit@ bac chen toxi pox pokelu … Amota !!!!

  10. Lilit Minasyan via Facebook Lilit Minasyan via Facebook 08/04/2015

    Humora bayc heru chi irakanutyunic, mer kyanqnela humor, ayl azgic aprein mer tex@ hima satkel ein))))) mi hat el aragachap dreq Qardashyani vra prceq…..

  11. Haykanush Movsisyan via Facebook Haykanush Movsisyan via Facebook 08/04/2015

    ??????????????????

  12. ՉԳԻՏԵՄ ՈՒ ՉԵՄԵԼ ՈՒԶՈՒՄ ԻՄԱՆԱԼ ՆՅՈՒԹԻ ՀԵՂԻՆԱԿԻՆ, ԲԱՅՑ ԼԱՎՆԱ , ԱՊՐԵՍ???

  13. Mer erkrum gorci @ndunveli hamar amen kaylapoxi asum ek anglereni imacutuun@ partadir e hima? Xxjukner!!! Thalanchiner!!!! Tzrukner !!!

  14. Էնքան ճշմարտանման է գրած, որ կարդացողների մեծ մասը միանգամից չեն ընկալում, որ սա հումոր է, իսկ մի մասը նույնիսկ մինչև վերջ համոզված են մնում, որ իրական է գրած: Բրավո հեղինակին:

  15. tenas ova es orenqner@ grum es mtacum ei te mardkanc fantazian chi heriqi el i vnas hayastani mi ban anen ene dusa gali heriquma))))

Մեկնաբանությունները փակ են.