Press "Enter" to skip to content

Երևանում բացահայտվել են չէտված ծառերով փողոցներ

«Ոչ մի փողոց առանց էտված ծառի»,- Էտունց։
«Ոչ մի փողոց առանց էտված ծառի»,- Էտունց։

Մարտի 28-ի լույս 29-ի գիշերը Երևանի քաղաքապետարանը ահազանգ է ստացել, որ քաղաքի  փողոցներից մեկում կան էտման չենթարկված ծառեր։ Դեպքի վայրեր մեկնած օպերատիվ խումբը տեղում պարզել է, որ Իգիթբաշյան 69/2 փողոցի վրա էտվել է եղած ծառերի միայն 32%-ը։ «Անթույլատրելի է սա։ Պարզապես անթույլատրելի»,-նշել է քաղաքապետարանի` էտումների հարցերով վարչության պետ Գերասիմ Էտունցը։ «Այո, բացթողումներ բոլորի մոտ լինում են, բայց այս դեպքն այլ է. ի՞նչ է նշանակում էտել միայն 32%-ը։ Իմ կարգադրությամբ` դեպքի բոլոր պատասխանատուները կենթարկվեն վարչական տույժերի »,- հավելել է վրդովված Էտունցը։

Արդեն առավոտից սկսած` մի շարք ահազանգեր են ստացվել նաև Երևանի այլ հատվածներից, և «օրինազանց» ծառերը բերվել են պատշաճ տեսքի։

Զանգվածային էտումները, սակայն, առաջացրել են մի շարք բնապահպանների ու պարզապես քաղաքացիների դժգոհությունը։ «Էլի թող էտեն, դա նորմալ է, բայց ո՞նց կարելի է էդքան խորքային ու էդքան շատ. դա արդեն աննորմալ է»,- նշել է բնապահպաններից մեկը։

Պարզաբանումներ տալու համար Գերասիմ Էտունցը հրավիրել է մամլո ասուլիս, որտեղ հանգամանալից ներկայացրել է էտումների դրդապատճառներն ու նպատակները. «Նախ և առաջ էտումներն ունեն առողջապահական նպատակ. ծառերի ճյուղերն ու տերևները հանդիսանում են մոծակների և նման միջատների կեցավայր։ Բացի այդ, էտումների շնորհիվ էլ ավելի կբացվի փողոցներում տեղակայված տեսախցիկների տեսադաշտը, այսինքն կունենանք ավելի շատ պատժված օրինազանց վարորդներ։ Եւ երրորդ` ամենակարևոր պատճառը. էտումների շնորհիվ ավելի լավ կերևան գովազդային վահանակները»։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե հատկապես ինչով են խանգարում ծառերը գովազդային վահանակներին։ «Օրինակ Իրինա Ալեգրովայի համերգի գովազդային վահանակը Կոմիտասի վրա մոտ 10 տոկոսով ծածկում էին տերևները, արդյունքում` տոմսերը վաճառվեցին նախատեսվածից 3 օր ուշ։ Մենք չենք ուզում, որ նման բան լինի հետագայում, հատկապես եթե համերգով Հայաստան գա Արմենչիկը կամ Վաչե Ամարյանը»,- պատասխանել է Էտունցը։

Չետված ծառերը կարող են խանգարել Արմենչիկի պոտենցիալ համերգին
Չետված ծառերը կարող են խանգարել Արմենչիկի պոտենցիալ համերգին

Ասուլիսի վերջում Էտունցը կոչով դիմել է քաղաքացիներին. «Ես խնդրում և հորդորում եմ մեր քաղաքացիներին` նման դեպքերից խուսափելու համար, եթե նկատում եք չէտված ծառեր, անմիջապես ահազանգեք քաղաքապետարանի թեժ գիծ։ Յուրաքանչյուր զանգը կարող է փրկել մեր քաղաքը մոծակներից և օրինազանց վարորդներից, ինչպես նաև կնպաստի Երևանի մշակութային զարգացմանը»։

5 Comments

  1. Anna Hovhannisyan via Facebook Մարտի 29, 2015

    Voooonc ei jxaynacel es xexch tsarerin tesnelov(((( es etel chi axr.. arden boghbojnery bacvac carery brnel esim inch en arel((( hima el inch vor meky payti business a anum chem haskanum?????

  2. Gevorg Haytyan via Facebook Gevorg Haytyan via Facebook Մարտի 29, 2015

    Գոնե էտված ճյուղերը հավաքեն.. Հր. Քոչար փողոցում արդեք
    2 շաբաթ է թափված են մայթերին

  3. Zhasmen Karamyan via Facebook Մարտի 29, 2015

    Ете чэтвац царер теснек, авели тчишт клини зангел Арменчикин Кам эл гоне “кацин ахрор@.

Մեկնաբանությունները փակ են.