Press "Enter" to skip to content

Կենտրոնի արագաչափերը գործադուլ են հայտարարում

Երևանի վարորդները ավտոերթով կսատարեն գործադուլին
Երևանի վարորդները ավտոերթով կսատարեն գործադուլին

«Կենտրոն» վարչական շրջանում տեղադրված արագաչափերը սպառնում են գործադուլ հայտարարել: Բանն այն է, որ կենտրոնում արագությունը գերազանցող վարորդների քանակը շատ ավելի քիչ է, քան մնացած վարչական շրջաններում: «Ամբողջ օրը խցանումներում կանգնած են, ո՞նց արագություն գերազանցեն, իսկ Մասիվի արագաչափերը ակտ ա, որ ճպցնում են», — բողոքեց գործադուլի կազմակերպիչ RX-714-ը: Նա պնդում է, որ կենտրոնում արագաչափերը միայն գիշերվա ուշ ժամերին են արձանագրում 1-2 արագության գերազանցում, իսկ ընտանիք պահելու համար դա բավական չէ:
Արագաչափերի մյուս բարձրացրած խնդիրն այն է, որ գանձված գումարներից նրանք ոչ մի լումա չեն ստանում, ամբողջ գումարը գնում է կամ ընկերության սեփականատիրոջը, կամ ճանապարհային ոստիկանության արտաբյուջե: «Մի քիչ անարդար չի ստացվու՞մ. մենք վիզ դնենք, մենք հայտնաբերենք, մենք նկարենք, իսկ գումար ստանան բոլորը, բացի մեզանից», — նշում է RX-714-ը. «Դա հերիք չի, դեռ մի հատ էլ ցուցակ են տվել համարների` ում պետք ա չնկարենք, էս մեր մեջ էլի: Գիշերվա կեսին արդեն աչքդ կպնումա, մեկ էլ տեսնում ես 120-ի տակ մեկը գռռցնումա, մի կերպ հասցնում, նկարում ես, պարզվում ա պետք չէր նկարել»:
Արագաչափերը առաջարկում են գոնե սահմանել հերթափոխ` մի ամիս աշխատեն կենտրնում, ապա տեղափոխվեն ավելի «յուղոտ» շրջաններ: «Երրորդ մասում ընկեր ունեմ, մեր TS-603-ը, արդեն մեքենա ա գնել, պատրաստվում ա հիպոտեկի դիմել, իսկ մենք ստեղ էշի պես աշխատում ենք», — բացատրեց RX-714-ը. «Չեմ ասում տանեն ամենալավ տեղը դնեն, ես հո Սևանի մայրուղու վրայի «Սպիշկա» DZ-777-ը չեմ, բայց նենց միջին տեղ, որ օրվա հացը աշխատենք, մի երկու կոպեկ էլ հետ գցենք»: Ի դեպ` վերոհիշյալ արագաչափը 2017թ. արդեն պատրաստվում է առաջադրվել որպես Ազգային ժողովի մեծամասնական պատգամավորի թեկնածու:
Կուսակցություններից դեռ ոչ մեկը չի ցանկանում խորքային քննել արագաչափերի հարցը` պնդելով, որ երկրում կան շատ ավելի առաջնային խնդիրներ: Եթե անտարբերությունը շարունակվի RX-714-ն ու ընկերներները մտադիր են հիմնել սեփական կուսակցությունը, աննունն էլ արդեն որոշել են` Սոցիալ-դեմոկրատական էլեկտրական կուսակցութուն:

10 Comments

  1. Edgar Galstyan via Facebook Մարտի 23, 2015

    Երրորդմասցի ընկերը վստահություն չի ներշնչում 😀

  2. Հմայակ Մարտիրոսյան via Facebook Հմայակ Մարտիրոսյան via Facebook Մարտի 23, 2015

    է

  3. Arsen Meliqyan via Facebook Arsen Meliqyan via Facebook Մարտի 23, 2015

    ashxatavarcy chen tvel

  4. Kemo Hay via Facebook Մարտի 23, 2015

    1 share = $1 for poor RX-714 family :'( #печалка
    Антарбер ми анцек хайер, ете чек пох поханцум гоне поделится арек ми гуце меке когни :'(

  5. Kostya Mamyan via Facebook Kostya Mamyan via Facebook Մարտի 24, 2015

    հետաքրքիր ա. 603-ը պատահական ընտրված թիվա, թե չէ?

  6. Hasmik Hayrapetyan via Facebook Hasmik Hayrapetyan via Facebook Մարտի 24, 2015

    Սպիշկա

Մեկնաբանությունները փակ են.