Press "Enter" to skip to content

Գալուստ Սահակյանը սպառնացել է փոխել ԱԺ Wi-Fi ցանցի գաղտնաբառը

«Էս պահին դեռ չեմ ուզում Wi-Fi-ը ամբողջովին անջատել, բայց դա էլ չեմ բացառում»
«Էս պահին դեռ չեմ ուզում Wi-Fi-ը ամբողջովին անջատել, բայց դա էլ չեմ բացառում»

Այսօր կայացած ճեպազրույցին Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հաստատեց իր մտադրությունը` փոփոխել խորհրդարանի Wi-Fi ցանցի գաղտնաբառը: Սահակյանը ցանկանում է փոփոխել ԱԺ կանոնակարգը այնպես, որ Wi-Fi ցանցին մուտք ունենան միայն ԱԺ նիստերը բարեխղճորեն այցելած պատգամավորները, մշտական հանձնաժողովների քննարկումներից չբացակայածները և գոնե տարին երկու օրինագիծ հեղինակածները: «Իհարկե սա ծայրահեղ քայլ է, բայց նպատակը մեկն է` խթանել խորհրդարանի արդյունավետությունը: Ամեն ամիս անձամբ Wi-Fi ցանցի գաղտնաբառը փոխելու եմ ու տալու եմ միայն այս բարձր չափանիշներին համապատասխանող պատգամավորներին: Իմ ժամանակ Wi-Fi ընդհանրապես չկար, ու, պատկերացրեք, ավելի լավ օրենքներ էինք գրում», — նշեց ԱԺ նախագահը:
Նոր նախաձեռնությունը միտված է բարձրացնելու պատգամավորների արդյունավետությունը, կամ գոնե նվազեցնելու նրանց կողմից անիմաստ վատնած ժամանակը: Ինտերնետի օգտագործման երեք ամսվա մոնիտորինգը ցույց տվեց, որ ԱԺ պատգամավորները ամենաշատն այցելում են սոցիալական կայքեր և խաղում են Candy Crush.
«Ես օրինակ այսօրվանից ջնջում եմ Candy Crush-ը իմ պլանշետից», — հայտարարեց Սահակյանը և հորդորեց այլ պատգամավորներին հետևել իր օրինակին:

«Մարդ կա օրինակ արտասահմանում սովորելու ծրագրեր ա փնտրում»
«Մարդ կա օրինակ արտասահմանում սովորելու ծրագրեր ա փնտրում»

Նորամուծությունը միանշանակ չի ընդունվել օրենսդիրների շարքում: Հրանտ Բագրատյանը նշում է, որ չի կարող Skype-ը անջատած պահել. «Ես ամբողջ աշխարհում հարգված տնտեսագետ եմ, ինձ ամեն վայրկյան կարող են զանգել Քեմբրիջից կամ Սանկտ Պետերբուրգի համալսարանից ու խնդրել դասախոսություն կարդալ»: ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը գտնում է, որ XXI դարում չի կարելի սահմանափակել ինտերնետը. «Մի քանի ամիս առաջ մեր կուսակցությունը անվճար գերհզր Wi-Fi սարքեր կբաժաներ բոլոր տուժած պատգամավորներին, բայց հիմա էդ հնարավորությունը չունենք: Կարողա դուք միանա՞ք իմ TSU էջին»: «Ես տենց էլ չգտա էդ Wi-Fi որտեղիցա միանում», — ամփոփեց նախաձեռնությունը միանշանակ սատարող միակ պատգամավոր Առաքել Մովսիսյանը. «Դու ձևը գիտե՞ս»:

13 Comments

  1. Xcho Hakobyan via Facebook Xcho Hakobyan via Facebook 19/03/2015

    Леночка у нас есть вай фай?

  2. Raz Mnatsakanyan via Facebook Raz Mnatsakanyan via Facebook 19/03/2015

    haziv el

  3. Knarik Hovhannisyan via Facebook Knarik Hovhannisyan via Facebook 19/03/2015

    Uxexd poxi. Vor ivijaki lini normal mtacel

  4. Mher Mikayelyan via Facebook Mher Mikayelyan via Facebook 20/03/2015

    արա դուք հայոց այբուբենը թամամ չգիտեք, ինչ մնաց wifi գաղտնաբառ փոխեք!

  5. Sose Yeritsyan via Facebook Sose Yeritsyan via Facebook 20/03/2015

    որ մենակ ինքը օգտվի 😀
    ps шучу 😀

  6. Eva Stepanyan via Facebook Eva Stepanyan via Facebook 20/03/2015

    Irenq el irenc het kberen

Մեկնաբանությունները փակ են.