Press "Enter" to skip to content

Իշխանությունը աշխատանքի է հրավիրում մինչև 25 տարեկան քաղաքական ուժերի` ընդդիմության թափուր պաշտոնի համար` համակարգչի և չափի զգացողության պարտադիր իմացությամբ

768138                                  ԵՐԵՎԱՆ — Կառավարության կադրերի բաժին/հայտարարություններ/մարտ

Պաշտոնի անվանում — Ընդդիմադիր ուժ (այլընտրանքներ չառաջարկել)

Աշխատանքի տևողությունը — Երկարաժամկետ` երկու տարվա փորձաշրջանով

Աշխատանքի վայրը — Ազատության հրապարակ (աշխատանքը նաև ենթադրում է պարբերական այցեր մարզեր)

Աշխատանքի նկարագիր — Ընդդիմության պաշտոնակատարի պարտականություններն են`

  1. Պարբերաբար խոստանալ իշխանափոխություն
  2. Կազմակերպել զանգվածային միջոցառումներ ժողովրդի լիցքաթափման նպատակով
  3. Մասնակցել համապետական ընտրություններին և ստեղծել թեթև աշխուժություն ընտրությունների հաջորդ օրը
  4. Պարբերաբար հնչեցնել իշխանության ներկայացուցիչների մականուններ
  5. Անհրաժեշտության դեպքում մի քանի օր իրականացնել նստացույց և/կամ հացադուլ

Անհրաժեշտ կրթություն և ձիրքեր.

  • Բակալավրի աստիճան Հանրային կառավարման մասնագիտացմամբ
  • Քաղաքականության մեջ աշխատանքի առնվազն 10 տարվա փորձ
  • Հավելյալ ժամեր աշխատելու հնարավորություն (աշխատանքի ֆիքսված ժամերը` 9:00-18:00, սակայն հնարավոր են փոփոխություններ)
  • Ցածր, վստահություն ներշնչող և հզոր ձայն
  • Կազմակերչական ունակություններ և արագ փոփոխվող իրավիճակին հարմարվելու ձիրք
  • Երկար ժամանակ հաց չուտելու ֆիզիկական հնարավորություն
  • Նախկինում որպես ընդդիմություն աշխատելու անհրաժեշտ փորձ` առնվազն 5 տարի

Աշխատանքի պայմաններ.

  • Աշխատավարձը կախված է փորձի և հավելյալ հանձնարարություններ կատարելու հետ:
  • Հաջողված թեկնածուն կանցնի երկու շաբաթանոց ներածական ուսուցում:
  • Հաղթած թեկնածուին կտրվի  առողջապահական ապահովագրություն և լրացուցիչ արտոնությունների շռայլ փաթեթ:

Դիմելու կարգը.

Դիմողը պետք ուղարկի CV hr@regime.am հասցեով այս տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ` նախքան աշխատանքային օրվա ավարտ: CV-ում խնդրում ենք նշել առնվազն երեք նախորդ գործատուների կոնտակտային տվյալներ: Խնդրում ենք նամակի մեջ հստակ նշել, որ այս հայտարարության մասին իմացել եք Առաջին ռազմահայրենասիրականից:

Կազմակերպության մասին.

Իշխանությունը հանդիսանում է փակ բաժնետիրական ընկերություն, որը գործում է ՀՀ-ում 1991-ից և ունի հարուստ փորձ երկրի ղեկավարման և իշխանությունը չհանձնման գործում: Իշխանության գործունեության հիմնական ոլորտն է ինքնավերարտադրությունը և ինքնահարստահարումը:

ՆՇՈՒՄ. Ընկերությունը կկապվի միայն ֆիլտրած (short-listed) թեկնածուների հետ:

9 Comments

  1. Vahe Kocharyan via Facebook Մարտի 11, 2015

    isk gorcatun inchi chi nshum inch paymanner en arajarkum? Orinak ashxatavardz, bonusner, tarva mej 20 ashxatanqain orov ardzakurdi hnaravorutyun. Mek el inchqan jamanaka petq et convertaciai processin masnakcelu hamar @nddimadiric -> HHKakan darnalu hamar :))) menq el enq uzum lav aprenq :))))

  2. Vahe Kocharyan via Facebook Մարտի 11, 2015

    😀 jishtn asac shat chem hetevum qaxaqakan anc u darcin, bayc apaga @ndimadirner@ petq e stuyg imanan et vordegrman process@ inchqan jamanaka tevum vor iranq el imanan te inchqan en sovac mnalu :))

  3. Tatul Aghoyan via Facebook Մարտի 11, 2015

    հարգելի ArmComedy.com բա CV ինչ էլ. հասցեով ուղարկեմ ? 😀

  4. Վաչագան Միրզոյան via Facebook Վաչագան Միրզոյան via Facebook Մարտի 11, 2015

    (^_-)

Մեկնաբանությունները փակ են.