Press "Enter" to skip to content

Իշխանությունը հանգստացնում է ժողովրդին` ԵՏՄ-ի հակածխախոտային օրենքները չեն կիրառվի ՀՀ-ում

Աղբյւոր` Ծխելու սահմանափակման դեպքում Հայաստանը կարող է դուրս գալ ԵՏՄ-ից
Աղբյւոր` Ծխելու սահմանափակման դեպքում Հայաստանը կարող է դուրս գալ ԵՏՄ-ից

ԵՐԵՎԱՆ — Կառավարությունը փարատեց հասարակության լայն շրջանակների այն մտավախությունը, որ Ռուսաստանի օրինակով Հայաստանը կարող է ևս լրջորեն պայքարել ծխելու դեմ: Կառավարությունը վստահեցնում է, որ ազգային ինքնության վերաբերող հարցերում լինելու է սկզբունքային. «Ամեն ինչ արել ենք, որ հանկարծ ծխելու ազատությունը չսահմանափակվի», — նշում են կառավարականն աղբյուրները:

Կառավրության մամուլի խոսնակ Վլադիսլավ Հայկյանցը հայտարարել է. «Մենք տեղյակ ենք, որ Ռուսաստանի բոլոր կաֆեներում, ռեստորաններում և նույնիսկ փաբերում արգելված է ծխելը: Վստահեցնում ենք, որ նման բան թույլ չենք տա Հայաստանում: Հայ մարդը կշարունակի ազատորեն ծխել այնտեղ որտեղ կուզենա»:

Գալուստ Սահակյանը իր հերթին խոստացել է ԱԺ օրակարգ մտցնել օրենքի նախագիծ, որով ամրագրվում է Հայաստանի քաղաքացու ազատ ծխելու իրավունքը: «Հայ մարդու ինքնությունը բաղկացած է երեք շերտերից` եկեղեցին, լեզուն և ծխելը», — բացատրում է երկրի երկրորդ դեմքը, — «մեր իշխանությունը.. այսինքն դե մենք.. երբեք թույլ չենք տա, որ այլ երկրի օրենքներ սահմանափակեն մեր ինքնության որևէ շերտ»:

«Սահմանադրական բարեփոխման արդյուքնում եկեղեցուն զուգահեռ ներառելու ենք նաև ծխելու պատմական դերը հայ մարդու կյանքում», - կառավարություն
«Սահմանադրությունը բարեփոխելիս եկեղեցուն զուգահեռ ներառելու ենք նաև ծխելու պատմական դերը հայ մարդու կյանքում», — կառավարություն

Այս լուրի հրապարակումը տարբեր արձագանքներ է ստացել քաղաքացիական հասարակության կողմից: Քաղաքացիական ակտիվիստ և «Դեմ եմ ԵՏՄ-ին» նախաձեռնության անդամ Երվանդ Արմատունցը մի այլանդակ շոկի մեջ է. «Աաաաաա… Խիիի՞: Հազիվ մի դրական բան կարող էինք պոկել էդ միությունից ու էդ էլ չենք անում»:

Իշխանության դիրքորոշումը մասնավորապես ողջունել են փաբերի, ռեստորանների տերերը, ինչպես նաև ՀՀ տղամարդկանց 97%-ը: «Խուց» փաբի սեփականատեր Զորայր Հայունցը նշում է. «Հայ մարդը պետք է ծխի: Ծխելու դեմ բոլոր օրենքները գրում են հոմոսեքսուալիստ մասոնները, որոնք փորձում ենք կործանել հայի գենը: Ինչո օրենք ուզում ենք ընդունենք` ես միևնույնն է ծխելու եմ և փաբում, և իմ օջախում: Եվ իմ տղեն պիտի մեծանա ու ծխի, իսկ հետագայում նաև` տղայիս տղեն»:

Օրենքը դատապարտել են նաև ընդդիմադիր գործիչները: ԲՀԿ պատգամավոր Նարիման Այլընտրունցը ծխելու դեմ պայքարը համարում է անընդունելի հայի տեսակի համար: «Դարերով մեր ազգը ծխել է և դեռ պիտի երկար ծխի», — նշում է պատգամավորը, — «անձամբ ես մի փոքր գլուխ եմ պահում` միայն փստցնում եմ առիթից առիթ, բայց  կարծում եմ հայ տղամարդը պետք է անպայման ծխի: Այլապես.. թուրքը կտեսնի` կուրախանա»:

Մեկ մեկնաբանություն

  1. Armcomedy.com ջան, ոնց որ մոռանում եք ամենակարւորը՝ ժամը քանիսի՞ն եք եթեր դուրս գալու։
    Հը՞))

Մեկնաբանությունները փակ են.