Հայաստանի գրողների միությունը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նախատեսում է ՀԳՄ հուշամեդալով պարգևատրել Մեսրոպ Մաշտոցին: Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը այսօր կայացած ասուլիսին նշեց, որ պարգևատրումը թեև ուշացած է, բայց խիստ անհրաժեշտ. «Անհնար է թերագնահատել Մաշտոցի ներդրումը Հայաստանի գրողների միության կայացման գործում և ստեղծագործական կյանքում և ժամանակն է, որ մենք պարգևատրենք մեր մեծերին: Չափազանցություն չի լինի ասել, որ ոչ մի միություն չէր լինի, եթե Մաշտոցը ժամանակին չստեղծեր հայոց այբուբենը: Նրա այդ քայլը այն կայծն էր, որի շնորհիվ ի հայտ եկավ հայոց գիրը, այնուհետ բազմաթիվ հայ գրողներ, որոնցից հետո Հայաստանի գրողների միությունը և վերջապես իմ ղեկավար պաշտոնը այդ մարմնում»:
Գրողների միությունը Մաշտոցի համար պատրաստել է ոչ միայն հուշամեդալ, այլև գրողների միության նախագահի ստորագրությամբ դիպլոմ, ինչպես նաև բազմաթիվ անակնկալներ: Միջոցառմանը կարող են ելույթ ունենալ սիրված երգիչ-երգչուհիներ, ինչպես նաև Հայաստանի ասմունքի աստղափունջը: Մաշտոցին իրենց շնրհավորական խոսքն են ուղարկել Եվրասիական միության անդամ պետությունների գրողների միությունները: Ռուսաստանի գրողների միությունը շատ բարձր է գնահատել Մաշտոցի ներդրումը հայ գրականության առաջխաղացման գործում, իսկ Ղազախստանի գրողների միությունը Մաշտոցին մաղթել է «նորանոր նվաճումներ ստեղծագործական ասպարեզում և ամուր առողջություն»: Դեռ չկա որևէ արձագանք Ղրղստանի և Բելառուսի գրողների միություններից, բայց դա պայմանավորված է գրողների ոչ աշխատանքային օրերով:
Գրողների միությունը մեծ ցավով նշեց, որ Մեսրոպ Մաշտոցը շարունակում է մնալ թերպարգևատված գործիչ` նրան հետմահու պարգևատրելու միակ այլ դեպքը գրանցվել էր 2013 թ., երբ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մաշտոցին պարգևատրեց «Մայրենիի դեսպան» հուշամեդալով:
13 Comments
Մեկնաբանությունները փակ են.
Արժե Մաշտոցին Մովսես Խորենացի տված, Խորենացուն՝ Մեսրոպ Մաշտոց: Մեդալների մասին ա խոսքը: Թող Տիգրան Մեծը նախանձից “տրաքվի”:
աշոծյանի անվան մեդալով
Ժող, ուշացել եք նրան Հրանուշ Հակոբյանը պարգևատրել էր, ի դեպ, ձեր հաղորդումներից մեկի ժամանակ դուք անրադարձել էիք այս թեմային :)))))
Ամեն ինչ լավ կլինի, հայեր ջան, չմտածեք
Հետմահու ա պարգևատրվել :D?
😀
Iskakan katakergutyun
Տիկին Հակոբյանը պարոն Մաշտոցին անցած տարի պարգևատրեց Մեսրոպ Մաշտոց շքանաշանով Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի մոտ:
Ըստ երևույթին հետմահու, որովհետև պարոն Մաշտոցը չկարողացավ անձամբ ստանալ շքանշնաը: Չնայած այլ վարկածներ էլ կան:
Ете мер мтавораканнери хелкы эскана эл караварутюниц хи енк бохокум абсурдн у цинизмы тонум ен иренц &ахтанакы
https://www.facebook.com/newinyerevan?notif_t=page_new_likes
Մաշտոցին էլ պարտքի տակ գցեցին…
tuyl tvek mer metserin gone gerezmanum hangist hangchen
Տղաներ արդեն չափն անցաք, ամաչում եմ ձեր փոխարեն: Կատակին էլ չափ ու սահման կա, իսկ սա ազգային արժեքների արհամարում է: Հուսով եմ, որ նման նյութ նետայսու չեմ տեսնի: