Այսօր պարզ դարձավ, որ ոստիկանության N բաժանմունքի աշխատակիցերի կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 8-ի Ա-ի Վազգենյան Հարությունը (անունն ու ազգանունը տեղերով փոխված են ձերբակալվածի շահերից ելնելով — խմբ.): Կապիտան Մակրոպյանը անձամբ էր ղեկավարել հանցագործի հայտնաբերմանն ուղղված օպերացիան. «Սկզբում շատ լուրջ մի հարց էր դրված. փորձել գտնել հանցագործին սեփական ուժերո՞վ, թե՞ օգնություն խնդրել կարմիր բերետավորներից»: Մակրոպյանը, վստահելով սեփական բաժնի տղաներին, ընտրեց առաջին տարբերակը: 6 ոստիկանական, 4 ճանապարհային ոստիկանության, 2 ջրցան, 1 շտապօգնության մեքենաներից բաղկացած խումբը ժամանեց դպրոց NN, որտեղ և կոտրվել էր ռազմավարական կարևորություն ունեցող պատուհանը:
«Ունեինք հստակ տեղեկություն, որ պատուհանի ոչնչացման ետևում կանգնած երիտասարդը անցել է ընդհատակ` թաքնվում է բուֆետում», — պատմեց Մակրոպյանը,- «Տեսանք, որ նա իրենից գոհ խաչապուրի էր ուտում: Չգիտեինք` զինված է թե չէ, դրա համար նախ արցունքաբեր գազ նետեցինք բուֆետ»: Խառնաշփոթի մեջ ոստիկաններին հաջողվեց հայտնաբերել Վազգենյանին սեղանի տակ:
13 մեքենաներից բաղկացած շարասյունը հաշված րոպեների ընթացքում Վազգենյանին հասցրեց բաժին: «Անվտանգության համար ճանապարհին մեզ միացան 4 մոտոցիկլետավոր ոստիկաններ և մեկ ուղղաթիռ: Անընդհատ կար վտանգ, որ հանցագործ աշակերտը կփորձի փախչել, դրա համար պետք էր աչալուրջ լինել»: Բաժնում դպրոցականը խոստովանեց, որ ապակին կոտրել է հենց նա: «Այ էդ մասն ա ինձ մի քիչ անհանգստացնում…Շատ արագ խոստովանեց: Կարծես ինչ-որ մի ավելի կարևոր բան է ուզում թաքցնել», — նշեց Մակրոպյանը: Նախքան դատական նիստը աշակերտին կպահեն մենախցում` նվազագույնի հասցնելով փախուստի նրա շանսերը:
անունն ու ազգանունը տեղերով փոխված են 😀
ոնց կարող էր նա կոտրել այդ ռազմավարական նշանակություն ունեցող պատուհանը :/ թուրքը սենց բաները տենում՝ ուրախանում ա :/
կարևորը Շամշյանը տեղումա եղել ու օպերատիվ հանրայնացրելա)))
Hayk Qamalyan
ռազմավարական նշանակություն ունեցող պատուհանը ինջա?
Aaa:-)
arm comedii humora joxovurd xieq lurj @ndunum
Gor Hovakimyan )))) es erexu hern er pecheninery goxacel, pristupniy klan en bacahaytel gaishniknery)))) kecce Arajin zvody)))))
🙂
Urish kayqer el en tpel es hodvac@ u mardik drac qlngum en vostikannerin))
maladec inch txeqen e ujex en mer vostikanner@ halala ! azgi herosner en )))
Marine Markosyan ծանոթ դեպք ա? Ճճ
Parzvuma et nuyn Vazgenyani mat@ kharn er bufetic 40 bulki hapshtakelu gorcum
Katarvume nakhaqnnutyun???????????????
ay qez ban, mi ashakert, vor@ erexayutyun e arel, 19 hogov en pntrum u shat shut bacahaytum gorc@, ayn,vor Gyumrium mi amboxj @ntaniq spanvec amboxj Hayastani vostikanutyun@ chi karoxanum gtnel irakan mexavornerin
Կարևորը որ տաք հետքերով բռնած լինեն…..
[…] Armcomedy.com-ը գրում է. […]
Ձերբակալվել է 8-ի Ա-ի Վազգենյան Հարությունը (անունն ու ազգանունը տեղերով փոխված են ձերբակալվածի շահերից ելնելով – խմբ.): Սրանք լրիվ են վերջն են 😀 😀 😀
Aydqan vostikanner wor mianan ! bolor kangarner@ kmaqren taxsineric ! u zenqerov man ekox zibilneric !! te che apaki — mapaki — mec bana
ապրեն տուզիկներն, կարանք հանգիստ քնենք..
Lavn er )))))) ????????
խառնաշփոթի մեջ ոստիկաններից մեկը թռցրել է խաչապուրին:
խաչապուրին ի՞նչ եղավ:
Parzvuma Vazgenyan@ ays xarnashpot@ stexcel e vorpesi nuyn dasarani Hambarcmyan@ karoxana annkat goxana irenc dasarani matyan@ vorpeszi iren ev @nkeroj@ fizkultura ararkaic 10 gnahatakan nshanaki
Vernagir@ kardaluc der dproc barin chei hasel mtaceci pecheni goxacoxi hamar en jamanel))))
Molodts@! A medal poluchili?
Lavneer =D
խանութից գողցել են լուցկու չոփ
2000ուժերով գտեք
շատ մեծ հանձանք ա դա
=D =D =D
en uxxatiri pahy b@@lt ariq hastat ))))