Press "Enter" to skip to content

ԿԳ նախարարությունը արգելել է «Տերդ մեռնի, գիտություն» արտահայտությունը ՀՀ ԲՈՒՀ-երում

«Գիտության տերը պիտի ապրի ու զարգացնի գիտությունը: Ոչ մի մեռնել», - Ա. Աշոտյան
«Գիտության տերը պիտի ապրի ու զարգացնի գիտությունը: Ոչ մի մեռնել», — Ա. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ — ԿԳ նախարարությունը շարունակում է աշխատանքները գիտության զարգացման և հանրայնացման ուղղությամբ: Որպես առաջնային քայլ` նախարարությունը հրաման է արձակել բոլոր պետական ԲՈՒՀ-երին և կրթական հիմնարկներին արգելել «տերդ մեռնի, գիտություն» ժողովրդական արտահայտության արտասանումը պետական հիմնարկներում (ներառյալ կադաստրը, հարկայինը և այլն — խմբ.):

ԿԳ խոսնակ Զոհրաբ Եգանյանը պարզաբանում է քայլը. «Մեր նպատակն է մեծացնել հարգանքն ու վստահությունը գիտության նկատմամբ: Նման արտահայտությունները չեն բխում մեր` գիտության զարգացման ռազմավարությունից»:

Նախարարության մեկ այլ աշխատակից նշեց, որ հասկանում է, որ արտահայտության նպատակն է գիտության մասին հիացմունք արտահայտելը, սակայն արտահայտության ձևն ու արտահայտչամիջոցները կարող են մոլորության մեջ դնել լսողներին:

«Ախր ինչու՞ գիտության մասին մի լավ բան ասելիս պետք է մեռնի նրա տերը: Դա չի նպաստում գիտության նկատմամբ առողջ մոտեցման ստեղծմանը: Մենք ուզում ենք, որ գիտությամբ համ հիանան, համ էլ չցանկանան, որ դրա տերը մեռնի», — նշում է անանուն աշխատակիցը:

Շահումյանի անվան դպրոցի սաները միանշանակ չեն ընդունել նոր որոշումը: 7-րդ դասարանցի Աշոտիկը նշում է. «Մենք միշտ օգտագործում էինք այդ արտահայտությունը քիմիայի դասերին, երբ ուսուցիչը ինչ-որ հետաքրքիր փորձարկում էր անում և արդյունքում գեղեցիկ սինթեզ էր ստացվում, գոլորշի էր դուրս գալի, երբ տեսնում էինք, որ գիտությունը հանճարեղ է ու անսահման ուժ է տալիս մեզ… Բա, հիմա ի՞նչ ենք ասելու, երբ հիանանք գիտությամբ…»:

«Գիտությունը չի կարելի թողնել անտեր: Մարդիկ դա չեն հասկանում: Չկա էդ մշակույթը...» - Ս. Երիցյան
«Գիտությունը չի կարելի թողնել անտեր: Մարդիկ դա չեն հասկանում: Չկա էդ մշակույթը…» — Ս. Երիցյան

Նախարարությունը արդեն հրապարակել է արտահայտույթունների մի ցանկ, որոնց միջոցով հայ գիտասերները կարող են արտահայտել իրենց հիացմունքը գիտական տարբեր բացահայտումների վերաբերյալ.

  1. Գիտություն, ես շատ եմ սիրում քեզ և տիրոջդ:
  2. Գիտություն, դու վերջն ես, բայց ցանկալի է, որ տերդ չմեռնի:
  3. Տերդ գլխիցդ անպակաս, գիտություն:
  4. Հալելույա, գիտություն:
  5. Ուտեմ էն անսպասելի բացահայտումներդ, գիտություն:

Լեզվի տեսչությունը կողմ է արտահայտվել նախաձեռնությանը` նշելով, որ «գիտությունը իհարկե շատ կարևոր է, բայց հեչ պարտադիր չէ ինչ-որ մեկի տերը մեռնի դրա համար»:

Տեսչության ղեկավար Սերգո Երիցյանը բացատրում է. «Արտահայտության հիմքում ընկած է հեգնանքը, որն ուժեղացնում է դրական վերաբերմունքը գիտության նկատմամբ: Սակայն երիտասարդ սերունդը կարող է դա չհասկանալ և իրականում ցանկանալ, որ գիտության տերը մեռնի: Իսկ դա մեզ պետք չէ: Հեչ պետք չէ»:

Առայժմ ոչ մի բան չի ասել այս կապակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիան, սակայն աղբյուրների համաձայն (անանուն — խմբ.) ակադեմիայի նախագահը ևս կտրականապես դեմ է, որ մեռնի գիտության տերը:

36 Comments

  1. Lyov Harutyunyan via Facebook Lyov Harutyunyan via Facebook 10/02/2015

    KG Naxararutyuny chi argelum HH buherum tert chmerni gitutyun artahaytutyuny

  2. Arto Kir via Facebook Arto Kir via Facebook 10/02/2015

    ՀՀ ԿԳ նաԽԻՅԱՐությունը չի արգելում “տերտ քեզանից մի փոքր օգտվի գիտություն” արտահայտությունը:

  3. Haik Torosyan via Facebook Haik Torosyan via Facebook 10/02/2015
  4. Editta Baghdasaryan via Facebook Editta Baghdasaryan via Facebook 10/02/2015

    utem en anspaseli bacahaytumnerd , gitutyun, Spanec 😀 😀 😀

  5. Taron Petrosian via Facebook Taron Petrosian via Facebook 10/02/2015

    Հալելույա, գիտություն:

  6. Artur Artur 10/02/2015

    Araaaaa es inch parap eq ay hoqnacner. Sahmanin kriva iranq ste x…. ego inchov en zbaxvac. K…em dzer lezvi teschutyune.

  7. Bagdasaryan Hasmik Bagdasaryan Hasmik 10/02/2015

    Կրթություն երբ կա,որ մի հատ էլ տեր ունենա:Թեթև տար Պարոն Աշոտյան

  8. Tariner sharunak ogtagorcvel e ayd artahaytutyun@ u voch mek bareri mej chi xoracel u lrjoren chi verabervel dran, im karciqov uxaki humorayin artahaytutyun e u petq chi patkeracnel vor ter@ kmerni… shat aveli grehik artahaytutyunner kan, vor kareli e argelel ogtagorcel@.

  9. As Lus via Facebook As Lus via Facebook 11/02/2015

    Parap en mnavel

  10. sdsh sdsh 11/02/2015

    Kg naxararutyunum parap en mnacel…

  11. Լիլիթ Աբրահամյան Լիլիթ Աբրահամյան 11/02/2015

    Որ ուզենաք, ֆինանսներ կհատկացնեք, որ այդ օրինագիծը իրագործվի….

  12. Արսեն Մարտիրոսյան Արսեն Մարտիրոսյան 11/02/2015

    Սա ամենակատարյալ անսպասելի հիմարությունն էր, որ կարելի էր սպասելԿԳՆ-ից: Հենց այստեղ է կարելի ասել, տերդ մեռնի գիտություն…

Մեկնաբանությունները փակ են.