
ԵՐԵՎԱՆ — Բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մոտ ապագայում կկարգավորի Երևանի մարմնավաճառների գնացուցակները։ Այս մասին այսօր հայտնեց հանձնաժողովի նուրբ և հակասական հարցերով բաժնի ղեկավար Գերման Բստրիկյանը: «Շատ դեպքերում ծառայության դիմաց պահանջվող գումարը չի համապատսխանում ծառայություն մատուցողի արտաքին տվյալներին: Այլ կեպ ասած` շատ տգեղ մարմնավաճառներ սկսել են նույնքան գումար պահանջել, որքան գեղեցիկ մարմնավաճառները», — մանրամասնեց նա: Մտահոգիչ է նաև գնային ակնառու տարբերությունը Երևանի և մարզերի միջև` գները կարող են 2-3 անգամ ցածր լինել մարզերում:
Մարմնավաճառները մինչ օրս չեն պատժվում անբարեխիղճ մրցակցության համար: Մասնավորապես` բարձր կրունկներով կոշիկները, կամ նեղ ձգած կորսետները խեղաթյուրում են սպառողների պատկերացումները, իսկ գործարքը կնքելուց հետո արդեն ուշ է լինում: «Բազմաթիվ են քաղաքացիների բողոքները քաղաքապետարնի հարևանությամբ գտնվող մանկական այգու մարմնավաճառներից, քանի որ նրանց իրական սեռը կարող է կտրուկ տարբերվել գովազդվողից», — հավելում է Բստիկյանը: Ամանորյա զեղչերի ժամանակ Ծերեթելի մարմնաառևտրային կոմպլեքսը հայտարարել էր 70% զեղչ, սակայն ստուգումների արդյունքում պարզ դարձավ, որ 70% զեղչը կիրառվում էր 4-5 մարմնավաճառների դեպքում, իսկ հիմնականում զեղչը 10% էր: «Ակնհայտ է, որ Ծերեթելի մարմնաառևտրային կոմպլեքսը պետք է նշեր, որ զեղչը ՄԻՆՉԵՎ 70% է: Բայց պատժիչ մեխանիզմների բացակայության պարագայում նրանք մնացին անպատիժ», — նշեց Բստրիկյանը: Հանձնաժողը կարող է առաջարկել Ազգային ժողովին լիցենզավորման կարգ սահմանել: «Օրինակ ես չեմ հասկանում` ինչպես է այս տեսանյութի աղջիկը աշխատանք գտնում, բայց խնդիրը նույնիսկ դրանում չէ. նրա գնացանկը ուռճացված է, կարծես հաշվի չի առնում ո՛չ ներկայիս տնտեսական վիճակը, ո՛չ դոլարի կուրսը, ո՛չ էլ երկրի մինիմալ աշխատավարձի չափը», — բողոքեց Բստրիկյանը:
Մեր հարցին, թե ինչու հանձնաժողովը չի զբաղվում ավելի ակնհայտ ու վնասակար տնտեսական չարաշահումներով, Բստրիկյանը պատասխանեց, որ չի կարելի միանգամից կարգավորել բոլոր ոլորտները: «Այո, գիտենք, որ հաճախ խանութներում հայտնվում է ժամկետնանց ապրանք, կամ ապրանք, որ մի փոքր այլ բաղադրություն ունի, քան նշված է պիտակին, կամ շատ ապրանքատեսակներ չեն էլ հայտնվում խանութներոմ, որովհետև նրանց ներկրումով զբաղվում է միայն մեկ հոգի, բայց խնդիրները պետք է հերթով լուծել: Հիմա թույլ տվեք մարմնավաճառների ոլորտը կարգավորենք ու անմիջապես կանցնենք կեղծ դեղերին», — ամփոփեց Բստրիկյանը:
Aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa))
Aj bruncqov harvacenq marmnaarevtrayin volorti urchacvac gnerin !!)
Բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մոտ ապագայում կկարգավորի Երևանի մարմնավաճառների գնացուցակները։ — Ուրու՞շ 😀
Es zarmanaum em mi bani vra xi sranq hl@ gorc unen ??????kam sranc mot mart ka vor etuma ha????en el ea tvin axr sranc gorc@ pti vor kaynac @lner
էս այցելություն եք ապահովում?? 😀 ի հեճուկս չբացեցի նյութը 😀
Zato sranc gorcna eli vor misht kaynaca DDDDDDDD
Armcommedy ջան շատ լավն էր, սակայն ցանկալի կլիներ անդրադառնալ նաև միջաղանդային վերահոգեվորսության շուկայի կարգավորմանը: Վերջինս նույնպես շատ կարևոր է:
Ayyy bacec
Chi kareli caxrel patmakan harstutyuny,vory xorhrdanshum e ashxarhi amena hin masnagitutyuny
”Hachaxord@ misht iravaci e”- kanon@ bacardzak chi gorcum ays volortum!!
ara dzer inch gorc urchacvacen te che voncvor duqeq…..
es inhc orn enq ynkel
Xdo ber esel utenq,,,gnanq Lisicenc tun…
Կաւելի ա հաշվիչներ տեղադրած
Verjn er…
xot en
Et poxerov lavel PR a anum Anush@))))))
😀
Ծերեթելի մարմնաառևտրային կոմպլեքսը հայտարարել էր 70% զեղչ, bomber =)