Press "Enter" to skip to content

Հայաստանը մտադիր է հրաժարվել Լուսինը նվաճելու ծրագրից

Լուսնի բնակչությունը կարող է հանգիստ շունչ քաշել
Լուսնի բնակչությունը կարող է հանգիստ շունչ քաշել

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ քննարկեց «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» և 4 այլ տիեզերամետ համաձայնագրեր: (խմբ.` իմ արև, ահա հղումը ) Համաձայնագրերի վավերացման դեպքում երկիրը մեկընդմիշտ պետք է հրաժարվի Լուսնի կամ ցանկացած այլ երկնային մարմնի վրա պատերազմական, թշնամական գործողություններ իրականացնելուց և բռնություն կիրառելուց: Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է հրաժարվել տարիներ շարունակ մանրակրկիտ նախագծած` Լուսնին տիրանալու իր ծրագրից: Այս հարցին փորձեց պատասխանել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը. «Այս պահին մեր օրինաստեղծները պետք է անեն ամեն ինչ, որ գոնե կարողանան համաձայնագրից հանել «և այլ երկնային մարմինների վրա» դրույթը: Լուսինը զավթելու նույն ռազմավարական ծրագիրը չնչին փոփոխություններով կարելի է կիրառել, օրինակ` Մարս մոլորակի վրա»:

«Զուգահեռ տիեզերքներից մեկում ՀՀԿ-ն խորհրդարանական փոքրամասնություն է, պատկերացնու՞մ եք»
«Զուգահեռ տիեզերքներից մեկում ՀՀԿ-ն խորհրդարանական փոքրամասնություն է, պատկերացնու՞մ եք»

Հանրապետականները հրաժարվում են հստակ բացատրել, թե ինչու են ցանկանում խաչ քաշել տիեզերական իշխանության տեսլականի վրա: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հավաստիացնում է, որ ոչինչ չենք կորցնում. «Ենթադրենք համաձայնագրերը վավերացրեցինք. դա չի նշանակում, որ Լուսնի վրա այլևս չենք կարող կառուցել օրինակ` ՀՀԿ շտաբ: Դա ընդամենը նշանակում է, որ շտաբը պետք է գործի խաղաղ ու համը չհանի: Սա շատ ժողովրդավարական մոտեցում ա, ես զարմանում եմ ձեր զարմանալու վրա: Այս հարցը պետք է արագ ձգձգել»: Շարմազանովը նաև ակնարկեց, որ համաձայնագրում ոչ մի խոսք չկա զուգահեռ տիեզերքները նվաճելու մասին. «Ինչպես հայտնի է զուգահեռ տիեզերքներում կան նոր Լուսիններ, նոր մոլորակներ, էնպես որ քննադատելուց առաջ դանդաղ շտապեք»:

13 Comments

  1. Kamo Sevoyan via Facebook Kamo Sevoyan via Facebook 31/01/2015

    ք

  2. ay bonjer duq riali cheq karum ,paheq es erkiri vira,ur minach,kam lusin zavteq kamshitab dineq,xijam vireqnerit,hayastani vichaki shtkek,te ce lusini imana vor duq index eq ginum,voter karni kipaxni ay bonj taptipukner

  3. Shoghik Vardanyan via Facebook Shoghik Vardanyan via Facebook 31/01/2015

    Գայանե, դուք իսկական՞ եք))))

  4. Arman Barsamyan via Facebook Arman Barsamyan via Facebook 01/02/2015

    Like and share please- m.facebook.com/profile.php?id=313905592132544&tsid=0.9896472129039466&source=typeahead

Մեկնաբանությունները փակ են.