Press "Enter" to skip to content

Դեկտեմբերին ձնամաքրման վրա խնայած գումարները կուղղվեն նոր սերնդի մեգամիջատների ստեղծման վրա

Երևանի  նոր զարդը կխորհրդանշի բոլոր երևանցիների պահանջներն ու զրկանքները
Երևանի նոր զարդը կխորհրդանշի բոլոր երևանցիների պահանջներն ու զրկանքները

ԵՐԵՎԱՆ — Այս ձմռան արտասովոր տաք եղանակի արդյունքում քաղաքապետարանը խնայել է 90 միլիոն դրամ, որը նախատեսվում է ուղղել առավել օրհասական խնդիրների լուծման վրա: Քաղաքապետարանը արդեն ունի առաջնահերթությունների ցուցակ, որը գլխավորում են հսկա միջատների արձանիկները:

Քաղաքապետարանի` հանրության հետ չափավոր շփումների պատասխանատու Ալբերտ Չխոսունցը կոչ է արել հանրությանը ևս մասնակցել քննարկումներին և հուշել, թե ինչպես ծախսել գումարը:

«Մենք ուզում ենք, որ հենց երևանցիները, հասարակ քաղաքացիները հուշեն, թե ինչ միջատների դեկորացիաներ են ուզում և քաղաքի որ մասերում կուզենան դրանք տեսնել», — նշում է Չխոսունցը, — «Մենք չենք ուզում ոչ մի բան պարտադրել: Գումարը քաղաքացիներինն է և հենց իրենք թող ընտրեն, թե ինչ միջատի հսկա խաղալիք է դրվելու իրենց քաղաքում»:

Քաղաքապետարանը արդեն արել է մի քանի առաջարկ, որոնք ունեն խորհրդանշական կարևորություն: Առաջարկվում է 50 միլիոն դրամով կառուցել հսկա բլոճ, որը կխորհրդանշի այն սոցիալական խնդիրների բազմությունը, որոնք կան քաղաքում:

«Հսկա միջատի արձանը շատ կարևոր է Երևանցիների համար. մենք մատնանշում ենք այն խնդիրների ծավալը, որ կա` լիֆտերի անսարքության խնդիրները, աղբահանության հարցը, որը մինչև հիմա լուծված չէ շատ բազմաբնակարան շենքերում, ներքին ճանապարհների անսարքությունը և իհարկե անօթևանների խնդիրը», — բացատրեց քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Խխունջի կառուցման համար հրավիրվել են Ֆրանսիայի 10 լավագգույն դեկորատիվ խխունջի մասնագետ
Խխունջի կառուցման համար հրավիրվել են Ֆրանսիայի 10 լավագգույն դեկորատիվ խխունջի մասնագետները

«Քաղաքացիներ հանուն մարդավարի կյանքի» նախաձեռնությունը կոչ է անում քաղաքապետարանին այդ գումարներով լուծել այն խնդիրները, որոնք պետք է խորհրդանշվեն հսկա բլոճով: «ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ», — նշել է նախաձեռնության ղեկավար Մարտին Միսակյանը, — «ԽԻԻԻԻ, ԱՐԱԱԱԱ, ԽԻԻԻԻԻԻ ԲԼՈՈՈՈՃ???»,- շարունակում է նա` չհասկանալով այդքան գումար հսկա բլոճի վրա ծախսելու իմաստը:

«Թող էդ փողով մի քանի լիֆտ վերանորոգեն, մի քանի վթարային շենքի հարց լուծեն», — քիչ անց բացատրել է Միսակյանը:

Քաղաքապետարանը անհեթեթ է համարում քաղաքացիների նման «ապակառուցողական» մոտեցումը: «Ինչու՞ լուծել մեկ-երկու փոքրիկ խնդիր, եթե կարելի է միանգամից բոլոր խնդիրները խորհրդանշող բլոճի արձան տեղադրել: Դա կլինի համակարգային և պետականամետ մոտեցում: Մերոնց մոտ ուղղակի չկա էդ մշակույթը… չկա…», — եզրափակել է քաղաքապետարանը:

Աղբյուրների պնդմամբ, հաշվի առնելով Երևանի խնդիրների բազմազանությունը, քաղաքում կարող է տեղադրվել երկու արձան (խնայած 90 միլիոնի շրջանակներում), որոնցից մեկը կլինի նշված բլոճը, իսկ մյուսը` հսկա խխունջ: Բլոճը կխորհրդանշի տեխնիկական և ենթակառուցվածքային խնդիրները, իսկ խխունջը` սոցիալական ոլորտի դառնությունները:

6 Comments

  1. парни, неужели не понимаете, сейчас нельзя….молчите…

  2. Naira Barseghyan via Facebook Naira Barseghyan via Facebook 16/01/2015

    Ֆոոոոոոոոոոու բլոճի արձան ինչ զզվելի ու վախենալույա, թող կողկը մի հատ զուգարան դնեն հաստատ պետք կգա :Դ

  3. «ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ», – նշել է նախաձեռնության ղեկավար Մարտին Միսակյանը :

Մեկնաբանությունները փակ են.