ԵՐԵՎԱՆ — Նոյեմբերի 6-ին Տնտեսագիտական համալսարանում իրականացվել է պաշտոնական բուհօրհնեք: Բուհի օրհնության նախաձեռնությունը եկել է ռեկտոր Կորյուն Աթոյանի կողմից, որը բարձր է գնահատում օրհնության ազդեցությունը տնտեսագիտության զարգացման վրա:
«Համալսարանը ձեռքից գնում էր… Կոռուցպիան, թերի կրթությունը, ուսանողների անտարբերությունը հասել էին գագաթնակետին, և ակնհայտ էր, որ այդ ամենը Սատանայի չարագործությունն էր», — կիսվում է Աթոյանը. «Մեզ օդի պես անհրաժեշտ էր մաքրել այդ մութ ուժերի աուրան և պատշաճ ձևով օրհնել տնտեսագիտական ԲՈՒՀ-ը»:
Ռեկտորը հիացմունքով նշում է, որ ԲՈՒՀ-ը օրհնելուց անմիջապես հետո սկսվել են դրական տեղաշարժեր տեղի ունենալ: «Աչքիս առաջ ԲՈՒՀ-ից հերթով հեռացան կոռուպցիան, բոլոր կարգի չարաշահումները և անտարբերությունը տնտեսագիտության նկատմամբ: Օրհնության արդյունքում ֆիզիկայի ամբիոնը միանգամից գրանցեց մի քանի գյուտ, իսկ մաթեմատիկայի մասնագետները լուծեցին անլուծելի համարվող Մաքսվելի և Հիլբերտի հավասարումները», — նշում է ռեկտորը:
Ռեկտորը նաև կոչ է անում մյուս ԲՈՒՀ-երին անպայման կատարել բուհօրհնեքի արարողություն. «Օրհնությունը լուրջ խթան կհանդիսանա մեր երկրում կրթության և գիտության զարգացմանը: Ես սա ասում եմ ոչ թե որպես ռեկտոր կամ պաշտոնյա, այլ որպես գիտնական: Փաստ է, որ բուհօրհնեքը լրջորեն բարձրացրեց մեր համալսարանի ինտելեկտուալ մակարդակը»:
ԲՈՒՀ-ը օրհնած տեր-տեր Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանը խոստանում է նաև տարվա ընթացքում կնքել ԵՊՏՀ-ի պրոֆեսորադասախոսական չկնքված անձնակազմը: «Շատ կարևոր է չկանգնել այս փուլում: Սատանան կփորձի մթագնել ձեր սրտերն ու ուղեղը: Սատանայի ծառաները ձեզ կփորձեն համոզել, որ ԲՈՒՀ օրհնելը աբսուրդ է, չի նպաստում գիտության զարգացմանը, տանում է երկիրը դեպի միջնադար, բայց հիշեք` այդ մտքերը ձեր մեջ դնում է Սատանան»:
Եպիսկոպոսի համոզմամբ կրթության ոլորտի ամենամեծ խնդիրը ֆիզիկոսներն են, որոնք ավանդաբար դիմադրում են եկեղեցու փորձերին` մաքրել հոգին մութ ուժերից և օրհնել նրանց գիտական աշխատանքները:
«Ցավոք, ֆիզիկոսների մեծ մասը լուրջ չեն վերաբերվում Սատանայի վտանգին և դժոխքի հեռանկարին: Մենք փորձում ենք նրանց բացատրել, որ իրենց ուղին կարող է բերել դեպի հավիտյան տառապանքներ` կրակով լի մի վայրում, սակայն նրանք ներկայացնում են աբսուրդ պահանջներ` ցույց տալ հիմքեր կամ ապացույցներ,» — նշում է Եպիսկոպոստը:
Կրթության և գիտության նախարարությունից հաղորդում են, որ հաջորդ տարվանից բոլոր դիսերտացիաների պաշտպանությանը ներկա են լինելու հոգևոր հովիվներ, որոնք պաշտպանության ավարտին օրհնելու են գիտական աշխատանքները և կնքելու են չկնքված ասպիրանտներին: «Չկնքված գիտնականը չի կարող օգտակար լինել մեր սուրբ երկրին», — նշում է ԿԳՆ աղբյուրը:
EPTH, te HPTH, im imanalov H a
ArmComedy.com jan, tntesagitakan hamalsarany fizikayi ambion chuni. :/
ba chunenainq fizikayi ambion? 😀
MERSI LAV TRAMADRUTJUN PARGEVELU HAMAR. SHAT UJEGH ER
ՀՊՏՀ -ում ֆիզիկայի ամբիոն չկա
«օրհնություն» ու «գիտություն» այնքան անհամադրելի ու սյուռ է հնչում, որ այս դեպքում ԵՊՏՀ-ը կարող էր երկրագիտական և ինչու չէ աստվածաբանական բաժիններ էր ունենալ: Բրավո՛ Սերգեյ:
Dra pes gitnakanin petqa chstiknerov larerl buhic
Ete HTPH-um “maqrutyun” sksen anel hamarya mard chi mna. P.S. cavoq srti.