Press "Enter" to skip to content

Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Դարթ Վեյդերը

«Միասին կառուցէնք բարէկէցիկ Գէղարքունիք»
«Միասին կառուցենք բարեկեցիկ Գեղարքունիք»

ԵՐԵՎԱՆ — Հայաստանի ևս մեկ մարզում մարզպետի նշանակումը առաջացրել է սկանդալ ԶԼՄ-ներում: Գեղարքունիքի նորանշանակ մարզպետը հասարակության մի զանգվածի կարծիքով ունի մութ անցյալով, ինչի մասին վկայում են նաև վերջին տասը տարիների աղմկահարույց իրավիճակները, որոնցում հայտնվել է նա:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով երկուշաբթի Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Դարթ Վոլոդյայի Վեյդերը: Նշանակումից անմիջապես հետո ելույթ ունենալով հանրապետականների համաժողովին Վեյդերը խոստացել է ոտքի կանգնեցնել մարզը:

«Մեր առաջնահերթությունը լինելու են սոցիալական ծրագրերը և աշխատատեղերի ստեղծումը: Արդեն ունենք որոշակի պայմանավորվածություններ փոքր ու միջին ձեռնարկությունների խթանման համար, որոնք, կարծում եմ, զարկ կհաղորդեն մարզի տնտեսական դինամիկային», — իր խոսքի մեջ նշել է նոր մարզպետը:

Երկու տարի առաջ յութուբում հայտնվել էր տեսանյութ, որտեղ Վեյդերը լազերային թրով հարձակում է գործում պատահական անցորդների վրա` վնասելով մի քանի հոգու: Իսկ դրանից մի քանի ամիս առաջ, ըստ հավաստի աղբյուրների, նա ոչնչացրել էր մի երիտասարդ մոլորակ հարևան գալակտիկայում: Իշխանությունները սակայն պնդում են, որ տեսանյութը կեղծ է և որոշ ուժերի քաղաքական պատվեր:

«Մեզ պետք էն փորձառու մասնագետներ»
«Մեզ պետք են փորձառու մասնագետներ»

Հասարակական մի շարք կազմակերպություններ և ակտիվիստներ դատապարտել են մարզպետի նշանակումը` նկատելով, որ նման անցյալ ունեցող անձը չպետք է զբաղեցնի բարձր պաշտոն: «Հայաստանն առանց Վեյդերի» նախաձեռնող խմբի անդամ Անդրանիկ Չախունցը նշեց, որ ժողովուրդը պահանջում է մարզպետի հրաժարականը:

«Ամբողջ մարզը դեմ է այդ նշանակմանը: Մենք իհարկե հասկանում ենք, որ նա ունի լուրջ կազմակերպչական և ղեկավարման փորձ, բայց դա բավական չէ: Ինչպե՞ս կարելի է մարզպետ նշանակել մի մարդու, որ անցած տարի Վարդենիսի գինու փառատոնին բոլորի աչքի առաջ չափալախեց վաճառողներից մեկին», — նշում է ակտիվիստը:

Իշխանությունը պնդում է, որ սկանդալը չափազանցված է: ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը բացատրում է նշանակումը. «Պարոն Վեյդերը շատ փորձառու և խելամիտ առաջնորդ է: Նա ՀՀԿ խորհրդի անդամ է, և ես խնդիր չեմ տեսնում այս նշանակման հետ… ենթադրաբար: Ում էլ նշանակեինք, ընդդիմությունը պետք է քննադատեր… դա լուրջ չի»:

Ի դեպ, այս տարվա սկզբին Վեյդերը ստացել է լեզվաֆիզիկական գիտությունների դոկտորի կոչում:

 

9 Comments

  1. Միքայել Հ. via Facebook Միքայել Հ. via Facebook Հոկտեմբերի 16, 2014

    մի այլ կարգի բացում եք 😀

  2. Observer Observer Հոկտեմբերի 16, 2014

    :))))))

  3. Aida Kazaryan via Facebook Aida Kazaryan via Facebook Հոկտեմբերի 16, 2014

    Докторнерн иренц докторакан бнагаварум тхасен?

  4. Ջուլիետա Ավետիսյան via Facebook Հոկտեմբերի 16, 2014

    Զարմանալ պետք չէ, այսօր Հայաստանում շատ են մութ անցյալ և մութ ներկա ունեցող իշխանավորները:Մականուն, գողական անցյալ, մարդասպան, եթե ունես սրանք, ուրեմն կարող ես լինել նախագահ, պատգամավոր, նախարար ու վարչապետ: Իրենք մտածելու բան չունեն, թրի առաջն էլ կկտրի, հետևն էլ, թող մտածի ազգը, որ այսքան տարի հանդուրժում է այսպիսիների ներկայությունը երկրում:

  5. Հմայակ Մարտիրոսյան via Facebook Հմայակ Մարտիրոսյան via Facebook Հոկտեմբերի 16, 2014

    Այո, ես սպասում էի իրադարձությունների այսպիսի հանգուցալուծմանը: Ես նրա հետ մեծ հույսեր եմ կապում: Ի վերջո՝ Գալուստ Սահակյանը դեմ չէ, սա ամենակարևոր տարրն է 😀

  6. Шана Асасян via Facebook Հոկտեմբերի 17, 2014

    Սև ուժերը շուտով կգրավեն Գավառը Վոլան դե Մորտի գլխավորությամբ -_-

Մեկնաբանությունները փակ են.